ԵՄ-ն չի կարող ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել. Լյուքսեմբուրգի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը չի կարող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար զորամասեր) ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում. դրա համար անհրաժեշտ է, որ ԵՄ երկրներից առնվազն մեկի դատարանը որոշի, որ այս կազմակերպությունը Եվրոպայի իր տարածքում ահաբեկչություն Է կատարել:

Նման հայտարարություն է արել Լյուքսեմբուրգի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժան Ասելբոռնը՝ ժամանելով Բրյուսել՝ ԵՄ երկրների արտգործնախարարների հանդիպման։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (խմբ.՝ ահաբեկչական կազմակերպությունների) ցուցակում ներառելու համար մեզ անհրաժեշտ է ԵՄ երկրներից մեկի դատարանի վճիռը, որ նրանք ահաբեկիչներ են և որ նրանք ահաբեկչություն են կատարել ԵՄ երկրներից մեկում։ Սա երևույթի իրավաբանական տեսակետն էե, - ասել Է նա։

Դրա փոխարեն, ըստ Ասելբոռնի, ԵՄ-ն մտադիր է սահմանել Իրանի դեմ պատժամիջոցների 4-րդ փաթեթը, սև ցուցակում ներառել ավելի քան 50 մարդու և մի քանի իրավաբանական անձանց։

«Քաղաքական տեսակետից կա երկրորդ հնարավորությունը. մենք կարող ենք նրանց ներառել պատժամիջոցային ցուցակում: Մենք այսօր քննարկում ենք պատժամիջոցների 4-րդ փաթեթը՝ սև ցուցակում 50-ից ավելի անձանց, այդ թվում՝ կորպուսի անդամների, ինչպես նաև մի քանի իրավաբանական անձանց ընդգրկմամբ»,- հայտարարել Է նա։

Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը պարզաբանել էր, որ ԵՄ-ն մտադիր է քննարկել Իրանի դեմ պատժամիջոցները՝ կապված այդ երկրում մարդու իրավունքների խախտումների հետ:

Հայերեն Русский

ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ

Էկոնոմիկայի նախարարի նորանշանակ տեղակալն ավարտել է Ռոտերդամի Էրազմուս համալսարանը. վարչապետի նոր նշանակումը

Թվայնացումը՝ ՊԵԿ բարեփոխումների կարևոր բաղադրիչ․ Թվայնացման խորհրդի նիստում քննարկվել են նոր նախաձեռնություններ

Դատախազը դատարան է հանձնել ընտրակաշառք տալու և ստանալու դեպքով 14 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Ռումինիայում հերթական անգամ ԱԹՍ է ընկել՝ առաջացնելով հրդեհ