Օծվել է Թուրքիայի հետ սահմանամերձ Հայկաձոր բնակավայրի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,22 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, հունվարի 21-ին օծվել է Թուրքիայի հետ սահմանամերձ Հայկաձոր բնակավայրի Կարմիր վանքի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նոր խաչը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, խաչի օծմանը ներկա են եղել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, մարզային իշխանության ներկակացուցիչներ, Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանը:

Խաչից եկեղեցին զրկվել էր դեռ 2015 թվականին՝ ուժեղ քամու հետևանքով։ Գյուղի վարչական տարածքի հետ համընկնող շուրջ 8 կմ երկարությամբ պետական սահմանը հսկում է սահմանապահ ջոկատը: Եկեղեցին հսկողության գոտում է՝ փշալարերից այն կողմ ու եկեղեցի մտնելու համար պետք է անցնել անցակետը: Տարին միայն երեք անգամ է, որ հատուկ ամրագրված ժամերին բոլոր ցանկացողները կարող են բարձրանալ եկեղեցի: Դրանք Սբ Գրիգոր Լուսավորչին նվիրված 3 տոներին են:

Ըստ արձանագրության՝ եկեղեցու կառուցման նախաձեռնողը եղել է Հոռոմոս վանքի առաջնորդ Սարգիս եպիսկոպոսը: Կառուցել է Սամեհան ճարտարապետը 980-985 թթ., վերանորոգվել 13-րդ դարում:

Հայկաձորը նախկինում ունեցել է Կարմիր վանք, Կզըլքիլիսա, Ղզըլքիլիսա, Ղոշավանք կամ Ղուշավանք անվանումները: Նախկին գյուղը տեղակայված է այսօրվա գյուղից դեպի 300-400մ հարավ-արևմուտք: Հայկաձոր է վերանվանվել 1950 թ-ին:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский Türkçe

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres