ՀՀ-ում Իրանի դեսպանը վերահաստատում է՝ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանԱբբաս Բադախշան Զոհուրին վերահաստատում է, որ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանն այս մասին ընդգծեց Սյունիքում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Իրանի ԱԳ նախարարի ավելի վաղ արած հայտարարությունն առ այն, որ Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը:

Դեսպանը նախ ընդգծեց, որ Իրանն իր բոլոր հարևան երկրների հետ այնպիսի քաղաքականություն է վարում, որի նպատակն է զարգացնել համագործակցությունը բոլոր ուղղություններով: «Իսկ Հայաստանը մեր հարևան, բարեկամ երկիրն է: Եվ Հայաստանի նկատմամբ էլ նույնպես այդ քաղաքականությունը կա: ԱԳ նախարարն էլ նշել է, որ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է: Եվ Իրանի դիրքորոշումը միշտ այնպես է եղել, որ պետք է հարգվի երկրների անկախությունը, տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Հայաստանինն ու բոլորինը՝ միջազգային օրենքների համապատասխան»,-ասաց Աբբաս Բադախշան Զոհուրին:

Նա նշեց, որ Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունն ու բոլոր ուղղություններով կապերը զարգանում են:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

ՄԱԿ-ի առաքելությունը հիմքեր է գտել ենթադրելու, որ ԱՄՆ-ն ռազմական հանցագործություններ է կատարել Իրանում

Սևան համայնքի բնակավայրերում «Մասնակցային բյուջետավորում-2026» ծրագրով շինարարական աշխատանքներ են իրականացվում

Ի՞նչ հագնել և ինչի՞ հետ համադրել. կօգնի Wildberries-ում նոր AI գործիքը

Վրաստանն Իրանի նկատմամբ որևէ երկկողմ պատժամիջոց չի սահմանում. Կոբախիձեն` ավիահաղորդակցության դադարեցման մասին

Գիտահանրամատչելի հանդիպում Գեղհովիտում՝ Գեղարքունիքի օրվա առթիվ

COP-17 համաժողովի ընթացքում պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքային ռեժիմի. Փաշինյան

Վարդենիսի համայնքապետն ընդունել է Էստոնիայի Հանրապետության Վալգամա մասնագիտական կրթության կենտրոնի պատվիրակությանը

Գավառի համայնքապետարանը կապիտալ ու ընթացիկ դրամաշնորհներ է հատկացրել համայնքային 10 գրադարանի

Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցի քննարկումները

ԹՐԻՓՓ-ից առավելություններ են ստանալու տարածաշրջանի բոլոր երկրները. Փաշինյան