Միջազգային

Մոսկվայի կենտրոնում ենթադրաբար զենիթային համալիր են տեղադրվել

1 րոպեի ընթերցում

Մոսկվայի կենտրոնում ենթադրաբար զենիթային համալիր են տեղադրվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում գրասենյակային շենքերից մեկի տանիքին տեղադրվել է զենիթային հրթիռաթնդանոթային համալիր՝ ենթադրաբար «Պանցիր-Ս1»։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով svoboda.org կայքէջին, լուսանկարները տարածվել են համացանցում։

Ռուսաստանի կամ Մոսկվայի իշխանությունների կողմից զենիթային հրթիռաթնդանոթային համալիրի հավանական տեղադրման վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան։

Սոցցանցերի որոշ օգտատերեր և «Տելեգրամ» ալիքների հեղինակները ենթադրում են, որ «Պանցիր»-ը տեղադրել են Ուկրաինայի կողմից անօդաչուների հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում