Անցած տարի կադրային մեծ ներհոսք ենք ունեցել, ամեն ինչ անում ենք նոր եկած մասնագետներին ՀՀ-ում պահելու համար. ԲՏԱ նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականը բարձր տեխնոլոգիական ոլորտի համար կարելի է դրական տարի համարել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

«Բավականին բուռն տարի էր ոլորտում: Ներքին և արտաքին գործոններով պայմանավորված որոշակի աշխուժություն ենք ունեցել։ Ունեցանք կադրային մեծ ներհոսք։ Փորձում ենք ամեն բան անել, որպեսզի լավ պայմաններ ստեղծենք նոր եկած մասնագետներին Հայաստանում պահելու համար», - ասաց նախարարը:

«Մասնագետներին պահելու համար ունենք աջակցության երեք ծրագիր, որոնք միտված են տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը։ Բոլոր երեք ծրագրերից կարող են օգտվել թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան ընկերությունները», - ասաց Խաչատրյանը:

Անդրադառնալով հարկային արտոնության հավաստագիր ստանալու գործընթացին՝ նախարարը նշեց, որ 2015 թվականին օրենքի ընդունումից մինչ օրս ՏՏ ընկերություններին տրամադրվող հարկային արտոնությունից արդեն օգտվել է 2500 կազմակերպություն։ «2022 թվականն աննախադեպ է դիմումների և տրամադրված հավաստագրերի քանակով։ Եթե 2015-2021թթ. ընթացքում հարկային արտոնություն ստանալու հավաստագիր է ստացել 1070 կազմակերպություն (անհատ ձեռնարկատեր), ապա միայն 2022թ. դեկտեմբերի 13-ի դրությամբ, հավաստագրված կազմակերպությունների թիվը 1430 է: Հավաստագրված կազմակերպություններից 1279-ի հիմնադիրները այլ երկրների քաղաքացիներ են։ Աշխարհագրությունն ընդգրկուն է. Նիդերլանդներ, Ավստրիա, Ռուսաստան, Վրաստան, Շվեյցարիա, Իրան, Գերմանիա, Միացյալ Թագավորություն, Իսրայել, Հնդկաստան, Բելոռուս, Ուկրաինա, Լիբանան, Կանադա, Էստոնիա, Կիպրոս, Ավստրալիա, Սլովակիա, Հորդանան, ԱՄՆ, Կորեա, Շվեդիա», - նշեց նա։

Նախարարի համոզմամբ՝ ցուցանիշները խոսում են այն մասին, որ Հայաստանում օրենքի դաշտն ու պայմանները բարենպաստ են այն ընկերությունների համար, որոնք իրենց զարգացման հեռանկարները տեսել են հենց Հայաստանում։

Հայերեն

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից

Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ներդրվել է ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համալիր․ մեկ ամսում կատարվել է 17 բարդ վիրահատություն

Սևանա լճի մակարդակը բարձր է մնում նաև ջրբացթողումների պայմաններում

Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ կատարվել են քննչական գործողություններ. Քննչական կոմիտե

Լավրովը հայտնել է Ռուբիոյի հետ Մանիլայում առաջիկա հանդիպման մասին

Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Սիրսկուն

Եռօրյա այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետը

Հիմնանորոգվում է Ակունքի գերեզմանոց տանող ճանապարհը