Ուկրաինայի Բրովարի քաղաքում ավիավթարի հետևանքով զոհվել է ներքին գործերի նախարարը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Բրովարի քաղաքում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է ՆԳ նախարարության ղեկավարությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է UNIAN գործակալությունից:

«Այսօր՝ հունվարի 18-ի առավոտյան, Բրովարիում վթարի է ենթարկվել Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության ուղղաթիռը: Ավիավթարի հետևանքով զոհվել Է ՆԳՆ-ի ղեկավարությունը՝ նախարարը (խմբ.- Դենիս Մոնաստիրսկի), նախարարի առաջին տեղակալը (խմբ.- Եվգենի Ենին) և պետքարտուղարը ( Յուրի Լուբկովիչ)», - հայտնել է Ազգային ոստիկանության ղեկավար Իգոր Կլիմենկոն: Կլիմենկոն հայտնել է 16 զոհվածի մասին, որոնցից 2-ը երեխաներ են։ «Հիվանդանոց են տեղափոխվել 22 տուժածներ, որոնցից 10-ը երեխաներ են: Տեղում աշխատում են բոլոր պրոֆիլային և մասնագիտացված ծառայությունները: Շարունակվում Է դեպքի վայրի զննումը», - հավելել Է ոստիկանության ղեկավարը։

Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել են 18 զոհի (այդ թվում՝ 3 երեխա) և 29 վիրավորի (այդ թվում՝ 15 երեխա) մասին: Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության խոսնակ Յուրի Իգնատը հայտնել է, որ Կիևի մարզի Բրովարի քաղաքում կործանված ուղղաթիռը կատարում էր Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության առաջադրանքները։ «Ցավոք, դա տեղի Է ունեցել Արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության ուղղաթիռի հետ, որը կատարում էր իր առաջադրանքները և թռիչք իրականացնում:

Ուկրաինայում այժմ կան որոշակի քանակությամբ նման ուղղաթիռներ, որոնք առաջադրանքներ են կատարում երկրի պաշտպանության համար», - ասել Է Իգնատը: Հաղորդվում է, որ այսօր առավոտյան ուղղաթիռն ընկել է Բրովարի քաղաքի բնակելի հատվածի վրա՝ բնակելի շենքի և մանկապարտեզի մերձակայքում, որտեղ խոշոր հրդեհ է բռնկվել: Երեխաներին սկսել են տարհանել մանկապարտեզից: Նշվում է նաև, որ ուղղաթիռը սկսել է այրվել օդում:

Հայերեն English Français

Հնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

Ծովինար Թադևոսյանը պարգևատրել է ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարած ծառայողներին

Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին

Նուբարաշենում աղբակույտից դուրս բերված քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Ռուբինյանն ու Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգը

Իրանի հետախուզությունը հայտնել է «Մոսադ»-ի հետ կապ ունեցող վարձկանների ձերբակալման մասին

Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն». Արփինե Սարգսյանը՝ «ոսկե անձնագրերի» սխեմայի մասին

Իտալիայի 27 խոշոր քաղաքներում տապի պատճառով վտանգավորության առավելագույն մակարդակ է հայտարարվել

«Subway» արագ սննդի միջազգային ցանցը դիտարկում է Հայաստանում 60-ից ավելի մասնաճյուղ բացելու հնարավորությունը

Օգոստոսի 7-ի միջոցառումների անոնս