«Ինժեներական քաղաք»-ի ծրագրի իրագործումը Հայաստանն ավելի գրավիչ կդարձնի միջազգային ընկերությունների համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ինժեներական քաղաք»-ը հնարավորություն է տալիս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին մի հարկի տակ աշխատել և ունենալ այնպիսի սարքավորումներ, որոնք ձեռք բերելն այդքան էլ հեշտ չէ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:

«Այստեղ համախոհ մարդկանց ունեն միմյանց հետ շփվելու, գաղափարների մասին խոսելու, խնդիրները միասնական ջանքերով լուծելու հնարավորություն: «Ինժեներական քաղաք»-ի համար նախատեսված տարածքի բարեկարգման և շինարարական աշխատանքներն ավարտվել են 2022 թվականին։ Մենք կարող ենք փաստել, որ ունենք բարեկարգված տարածք, որը նախատեսված է առանձին ընկերությունների փոքր գրասենյակների կառուցման համար, կա ամբողջ ենթակառուցվածքը՝ գազ, ջուր, էլեկտրամատակարարում, ասֆալտապատված ճանապարհներ: Շինարարական աշխատանքներից հետո կսկսվեն նաև կանաչապատման աշխատանքները։ Այս առումով Հայաստանն ավելի գայթակղիչ կդառնա միջազգային ընկերությունների համար»,- ասաց նախարարը։

Բաղադրիչի ընդհանուր բյուջեն կազմում է 21 մլն դոլար, որից 10 մլն 500 հազար դոլարը ֆինանսավորվելու է Համաշխարհային բանկի կողմից տրամադրված վարկային միջոցներով: Այս պահի դրությամբ «Հողի բարելավման և ենթակառուցվածքի տեխնիկական բնութագրի» փաթեթը հաստատվել է: Հողի բարեկարգման և ենթակառուցվածքների մշակման մրցույթը՝հայտարարվել է: Ձեռք են բերվել «Ինժեներական քաղաք»-ի սարքավորումները: Սարքավորումներն արդեն տեղադրված են «Ինժեներական քաղաք»-ում: Հավաստագրման հանձնաժողովի նիստերի արդյունքներով 11 ընկերություն իրավունք է ստացել ընտրված համապատասխան տարածքում հիմնել գրասենյակ և գործունեություն ծավալել՝ որպես «Ինժեներական քաղաք»-ի ռեզիդենտ. այդ ընկերություններից երեքը սկսել են շինարարական աշխատանքները «Ինժեներական քաղաք»-ում:

Շարունակվում է «Ինժեներական քաղաք»-ի (ԻՔ) ռեզիդենտի կարգավիճակ ձեռք բերելու նպատակով ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերությունների դիմումների ընդունման գործընթացը։

«Ինժեներական քաղաք»-ի շուրջ 3 հեկտար հողատարածքը տեղակայված է Երևանի Նոր Նորքի Բագրևանդի փողոց 74 հասցեում։ Դառնալով ԻՔ ռեզիդենտ, ընկերությունները հնարավորություն կունենան նվիրաբերության միջոցով և սեփականության իրավունքով ստանալու 250 քմ կամ 500 քմ հողատարածք՝ գրասենյակ կառուցելու նպատակով, ինչպես նաև կունենան հասանելիություն՝ համատեղ օգտագործվող ժամանակակից ինժեներական լաբորատոր սարքավորումներին և արտադրական մեքենաներին։

Որպես ծրագրի արդյունք՝ նախատեսվում է ստեղծել նոր ձևաչափի էկոհամակարգ, որտեղ ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները հնարավորություն կունենան արդիական ենթակառուցվածքների կիրառմամբ մշակել և իրագործել նորարարական գաղափարներ՝ տեղական ու միջազգային շուկաների համար։

Կարինե Տերտերյան

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում