118 տարեկանում մահացել է մոլորակի ամենատարեց բնակչուհին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 118-ամյա ֆրանսուհի Լյուսիլ Ռանդոնը, որն ավելի հայտնի է որպես քույր Անդրե, մահացել Է երեքշաբթի օրը՝ հունվարի 17-ին, քնած ժամանակ: Նա մոլորակի ամենատարեց բնակչուհին էր։

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle պարբերականին: «Շատ տխուր է, բայց նա ցանկանում էր վերամիավորվել իր սիրելի եղբոր հետ: Նրա համար սա ազատություն Է», - AFP գործակալությունը մեջբերում է տարեցների խնամքի կենտրոնի ներկայացուցչի խոսքը:

Հենց այս կենտրոնում էր իր կյանքի վերջին տարիներին ապրում Ռանդոնը: Լյուսիլ Ռանդոնը ծնվել է 1904 թ. փետրվարի 11-ին Ֆրանսիայի հարավում. նա վերապրել է երկու համաշխարհային պատերազմները, իսպանական գրիպի և COVID-19-ի համավարակները: Նա նույնիսկ 2021 թ.-ին հիվանդացել է կորոնավիրուսով, բայց թեթև Է տարել հիվանդությունը՝ իր համար ապահովելով նաև կորոնավիրուսից ապաքինված ամենատարեց մարդու ռեկորդը:

Վերջին տարիներին քույր Անդրեն կուրացել Էր և տեղաշարժվում Էր հաշմանդամի անվասայլակով։ Բայց մինչև 108 տարեկանը նա շարունակել Է աշխատել վանքում։ Ռանդոնի մահից հետո Երկիր մոլորակի ամենատարեց բնակչուհին դարձել Է Մարիա Բրանյաս Մորերան: Իսպանացի երկարակյացը ծնվել է 1907 թ. մարտի 4-ին. այժմ նա 115 տարեկան է։

Հայերեն Русский

Հրազդանի համայնքապետարանի պաշտոնատար անձը մեղադրվում է ընտրակաշառք տալու, պաշտոնեական կեղծիք կատարելու և հափշտակությանն օժանդակելու մեջ

COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովին

Ըստ Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցի Հայաստանը տնտեսական լուրջ հետևանքների կբախվի ԵԱՏՄ անդամակցության կասեցման դեպքում

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականների վրա երկու լցանավի պայթելու մասին

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Բուլղարիայի Անտարկտիդայի արշավախմբի ղեկավարը հայտարարել է, որ երկիրը բևեռային հետազոտությունների տարածաշրջանային կենտրոն է. BTA

Ռուբիոն հերքել է Ուկրաինայի մեղադրանքները՝ կապված ԱՄՆ հետախուզական տվյալների փոխանցման սահմանափակումների հետ

Ֆասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ Թառոյան

2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում. ԲԸՏՄ