Միջազգային դերակատարները գերադասում են ադրբեջանական նավթն ու գազը՝ արցախցու կյանքի փոխարեն. Թադևոս Ավետիսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Ադրբեջանի կողմից Արցախը հայաթափելու քաղաքականության համատեքստում Արցախում, Հայաստանում և սփյուռքում համահայկական համախմբման, միասնական դիմադրության, պայքարի կոչ արեց՝ մինչև հաղթանակ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ավետիսյանը այս մասին ասաց ԱԺ հայտարարությունների ժամին՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակմանը:

«Շրջափակման մեջ է հայտնվել Արցախի Հանրապետության փաստացի 120 հազար բնակչություն, այդ թվում՝ շուրջ 30 հազար երեխաներ, որոնք այսօր թերսնման վտանգի առջև են կանգնած: Թուրք-ադրբեջանական տանդեմի իրական նպատակը պարզ է: Դրա մասին նրանք արտահայտվում են բացահայտ՝ առանց վախենալու և վարանելու»,-ասաց Ավետիսյանը:

Նա ընդգծեց՝ Ադրբեջանն այս փուլում ծրագրված կերպով ցանկանում է Արցախը կտրել արտաքին աշխարհից, կազմաքանդել Արցախի պետական կառավարման համակարգը, անդառնալի և կործանարար հարված հասցնել տնտեսությանը, հումանիտար աղետ ստեղծել և հասնել Արցախի հայաթափմանը: «Խախտված են արցախահայության հիմնարար բոլոր իրավունքները, խաթարված են գոյատևման և սեփական հայրենիքում ապրելու հնարավորությունները: Սա արվում է մեկ իրական նպատակով, բառիս բուն իմաստով՝ դա ցեղասպանություն է ու հայրենազրկում: Ակնհայտ է նաև, որ այս իրավիճակում միջազգային դերակատարները գերադասում են ադրբեջանական նավթն ու գազը, որը բխում է առավելապես իրենց շահերից՝ փոխարեն Արցախի, արցախցու կյանքի»,-ասաց պատգամավորը:

Նա շեշտեց՝ Արցախը չի կարող լինել և գոյատևել Ադրբեջանի կազմում:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին