Հասարակական

«Գաղտնի» դրոշմագրով տեղեկություն հրապարակելու դեպքում կսահմանվի պատասխանատվություն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

2 րոպեի ընթերցում

«Գաղտնի» դրոշմագրով տեղեկություն հրապարակելու դեպքում կսահմանվի պատասխանատվություն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պետական գաղտնիք պարունակող «հատուկ կարևորության» և «հույժ գաղտնի» տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձինք պարտավոր են լինելու օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների դեպքում ԱԱԾ-ին այդ մասին տեղեկացնել սահմանված կարգով:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պետական գաղտնիքի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ ստանալով 69 կողմ, 32 դեմ և 1 ձեռնպահ ձայներ:

Ըստ նախագծի՝ «գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները նույնպես կդասվեն պետական գաղտնիքի շարքին, իսկ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները կունենան «հատուկ կարևորության», «հույժ գաղտնի» և «գաղտնի» դրոշմագրեր»: Պետական գաղտնիք պարունակող «հատուկ կարևորության» և «հույժ գաղտնի» դրոշմագրեր ունեցող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձինք պարտավոր են լինելու օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների դեպքում ԱԱԾ-ին այդ մասին սահմանված կարգով տեղեկացնել:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև խստացնել պետական գաղտնիք հրապարակելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը: Միաժամանակ վարչական պատասխանատվություն է նախատեսվում՝ «գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները հրապարակելու, ինչպես նաև պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձի կողմից իր նկատմամբ կիրառված սահմանափակումները խախտելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում