Կիրիակոս Միցոտակիսն նշել է, որ Հունաստանը կարող է դառնալ Ուկրաինային գազ մատակարարող երկիր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ասել է, որ Հունաստանը կարող է Ռուսաստանի փոխարեն բնական գազ մատակարարել Ուկրաինային։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի»-ից, այս մասին Ալեքսանդրապոլիսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հունաստանի վարչապետն, ընդգծելով, որ այս նավահանգստային քաղաքը կարող է դառնալ էներգետիկ խոշոր հանգույց։

«Հունաստանը դառնում է բնական գազի մատակարարման դարպաս, որը ծածկում է ոչ միայն մեր, այլ նաև՝ Բալկանների և, ինչու ոչ, Արևելյան Եվրոպայի կարիքները: Եվ ինչո՞ւ ոչ՝ Ուկրաինայի» - ասել է Միցոտակիսը, ում կարծիքով ինչ-որ պահի ռազմական հակամարտությունը կավարտվի, և Ուկրաինան բնական գազի մատակարարման կարիք կունենա։

«Դժվար է պատկերացնել, որ այն կստանա Ռուսաստանից, բայց ինչ-որ մեկը պետք է մատակարարի այն»,- հավելել է նա։

Միցոտակիսն ավելի վաղ ասել էր, որ Հունաստանը կարող է օգնել Եվրոպային անկախանալ ռուսական բնական գազից: Երկրի կառավարությունը նախատեսում է ավելացնել ռուսական գազատարի փոխարեն հեղուկ գազի (LNG) գնումները և կառուցում է ենթակառուցվածքներ հեղուկ գազ (LNG) ստանալու համար։

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին

Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը