Սիրիայի նախագահը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությամբ Թուրքիայի հետ շփումների հեռանկարները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ Սիրիայի, Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպումները, ինչպես օրինակ՝ վերջին բանակցությունները, պետք է նախապես Մոսկվայի և Դամասկոսի միջև մանրակրկիտ ուսումնասիրվեն և համակարգվեն՝ կոնկրետ արդյունքների հասնելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին Բաշար ալ-Ասադը ասել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանը:

«Նման հանդիպումները պետք է նախապատրաստվեն Ռուսաստանի և Սիրիայի միջև նախնական համակարգմամբ և պլանավորմամբ, որպեսզի արդյունավետ լինեն և հասնեն այն կոնկրետ նպատակներին, որոնք ակնկալում է Սիրիան», -ասել է նախագահը:

Ասադն ընդգծել է, որ նման արդյունքները ենթադրում են վերջ տալ «օկուպացիային» (սիրիական տարածքի) և ահաբեկչությանն աջակցությանը:

Հայերեն

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել