Հայաստանի մի շարք դպրոցների աշակերտներ կկարողանան ուսումնասիրել և ծանոթանալ արհեստական բանականության հետաքրքիր ու բարդ աշխարհին

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանիգիտությանևտեխնոլոգիաներիհիմնադրամի (FAST) և ԿԳՄՍ նախարարության համատեղ «Արհեստական բանականության սերունդ» ծրագրի շնորհիվ 2023 թվականից Հայաստանի մի շարք դպրոցների աշակերտներ հնարավորություն կստանան ուսումնասիրել և ծանոթանալ արհեստական բանականության հետաքրքիր ու բարդ աշխարհին: Սա նաև հնարավորություն կտա շատ աշակերտների կատարել ճիշտ մասնագիտական ընտրություն:

Ծրագրի հեռանկարների, հնարավորությունների, գործարկման ժամկետների և մի շարք կարևոր հարցերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է FAST-ի կրթական ծրագրերի ղեկավար Անուշ Այվազյանի և ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության՝ հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանի հետ:

Սուսաննա Ազատյանն ընդգծեց, որ նման դասընթացի իրականացման գաղափարը ողջունելի է, քանի որ այն կնպաստի ավագ դպրոցում սովորողների մասնագիտական կողմնորոշմանը՝ հավելելով, որ նման մասնագիտական ռեսուրսի կարիքը զգացվում է Հայաստանի աշխատաշուկայում: Միաժամանակ ծրագրի ներդրման շնորհիվ սովորողները հնարավորություն կունենան ուսումը շարունակել համապատասխան ուղղվածությամբ ուսումնական հաստատություններում:

«Ծրագրի փորձարկումը նախատեսվում է 2 մակարդակով՝առաջին մակարդակըմեկնարկում է 10-րդ դասարանից և միտված է զարգացնելու մաթեմատիկական և ալգորիթմիկ մտածելակերպ ունեցող սովորողների խումբ, ովքեր կզինվեն անհրաժեշտ հմտություններով ու կստանան մասնագիտական կողմնորոշում հետագա կրթական ուղին ընտրելու համար։ Պիլոտային փուլի մեկնարկը կտրվի 2023 թ․ սեպտեմբերին։

Երկրորդ մակարդակըմեկնարկում է 11-րդ դասարանի երկրորդ կիսամյակից և աշակերտին հնարավորություն կտա ստանալու Արհեստական բանականության ուղղությամբ տեսական և գործնական խորացված գիտելիքներ ու հմտություններ։ 2023 թվականի հունվարից նախատեսված է երկրորդ մակարդակի պիլոտավորումը Տավուշի ավագ դպրոցներում՝ ՀՀ ԿԳՍՄ նախարարության կողմից ձեռնարկածՄիջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգի շրջանակում»,- ասաց Սուսաննա Ազատյանը:

Նա ընդգծեց, որ ծրագիրը համահունչ է «Հայաստանի Հանրապետության կրթության` մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիր»-ից բխող 2022-2026 թվականների գործողությունների ծրագրով սահմանած թիրախներին, այն է՝ ԳՏՃՄ առարկաների դասավանդման բարելավմանն ու զարգացմանն ուղղված գործողություններ:

«Հայաստանիգիտությանևտեխնոլոգիաներիհիմնադրամ (FAST)»-ի կրթական ծրագրերի ղեկավար Անուշ Այվազյանը նշեց, որ «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը դեռ մշակման փուլում է գտնվում և ծրագրով նախանշված է ընդհանուր մաթեմատիկական կրթության որակի բարելավում 10-12-րդ դասարաններում, ծրագրավորման և համակարգչային գիտության, կրթության բարելավում, որոնք նախապայման են արհեստական բանականությունը սովորելու և մասնագիտական կողմնորոշման համար: «Կարևոր է շատ, որ աշակերտները հենց դպրոցում հասկանան, թե ի՞նչ է արհեստական բանականությունը, և թե ի՞նչ է իրականացնում այս ոլորտի հետազոտողը: Ինչպես նաև կիրականացվեն դասավանդող խմբի վերապատրաստումներ, որից հետո այս բոլոր բաղադրիչների մշակման արդյունքում արդեն 2023 թվականի սեպտեմբերից ծրագիրը կփորձարկվի 10 դպրոցներում»,- ասաց նա:

Անուշ Այվազյանն ընդգծեց, որ արհեստական բանականությունն աշխարհի ամենազարգացող ուղղություններից մեկն է, և, որպեսզի մեր երկիրը և երեխաները ապագայում մրցունակ լինեն աշխարհի մակարդակով, ապա այս կրթությունը պետք է սկսեն դպրոցական ծրագրից, որովհետև այնտեղ կան շատ թերացումներ , որոնք տանում և հանգեցնում են հետագայում ավելի խորը բացերի այն փուլում, երբ քաղաքացին պետք է մասնագետ դառնար:

«Դրա համար մեր ամբողջ ծրագիրը սկսվում է դպրոցականից, հիմնականում դպրոցական մակարդակում մենք այդ նախապայման հանդիսացող գիտելիքների վրա ենք հիմքը դնում՝ մաթեմատիկա և ծրագրավորում: Այնուհետև այն երեխաները, ովքեր կկարողանան ավելին, 12 –րդ դասարանում իրենց համար ծրագիր կլինի նաև խորացված արհեստական բանականության ուղղությամբ: Մենք նպատակ ունենք ամբողջ Հանրապետության մակարդակով բարձրացնել այս երկու ուղղությունների դերը, որը ԳՏՃՄ ոլորտի համար պահանջվող մասնագիտության հիմքն է»,- ասաց նա:

Ըստ Անուշ Այվազյանի՝ այս հիմքը դնելուց հետո այն երեխաներին, ովքեր մոտիվացիա և համապատասխան գիտելիքներ կունենան արհեստական բանականության ուղղությամբ, կուղղորդեն դեպի այդ դաշտ, ինչպես նաև կունենան երեխաների մի մեծ խումբ, ովքեր խորացված գիտելիքներ կունենան ԳՏՃՄ ոլորտին անհրաժեշտ մասնագիտությունների համար:

Անդրադառնալով ուսուցիչների ու մասնագետների մասով բացը լրացնելու հարցին՝ մասնագետը նշեց, որ մի քանի մոդել ունեն. մաթեմատիկայի մասով, հիմնվելով եղած մասնագետների վրա, փոխելու են դասավանդման մեթոդաբանությունը, որպեսզի երեխաներին կարողանան ներգրավել և ակտիվ ուսումնառություն իրականացնել: ԳՏՃՄ ոլորտի գիտելիքների՝ ծրագրավորման և արհեստական բանականության մասով ունեն երկու մոդել, մեկն ավելի շատ հիմնված է առցանց հարթակների և ինքնուսուցման վրա, և այստեղ փոխվում է ուսուցչի դերը. նա դառնում է օժանդակող, որպեսզի այդ ինքնակրթությունը իրականացվի: Երկրորդ մոդելի դեպքում ինդուստրիայից և բուհական կրթությունից մարդկանց են ներառում դասավանդողի դերում՝ արդեն հիբրիդային ֆորմատով:

Մեզ հետ զրույցում Անուշ Այվազյանն ասաց, որ ծրագրի հանդեպ դպրոցների հետաքրքրությունը մեծ է. եղել են և՛ մասնավոր, և՛ պետական դպրոցներ, որոնք անձամբ են դիմել ծրագիրը իրենց դպրոցներում փորձարկելու հարցով:

Նա կարևորեց նաև այն փաստը, որ սա պետական ծրագիր է , և լինելու է ոչ թե արտադպրոցական խմբակ, այլ՝ հաստատված առարկայացանկ:

«Եվ ընդհանրապես այս ծրագիրը համագործակցությունների հիման վրա ծրագիր է: Մենք նպատակ չունենք կրկնել կամ նորից ինչ-որ բան ամբողջովին մշակել, եթե կան ոլորտային կառույցներ, որոնք հմտացած են տարբեր բաղադրիչներով, մենք գնում ենք համագործակցության, օրինակ՝ «Այբ»-ը, ՔՈԱՖ-ը, «Դասավանդիր Հայաստան»-ը: Շատերի հետ մեր ցանկությունները և պլանները համընկել են և արդեն նախնական պայմանավորվածություններ ձեռք են բերվել»,- եզրափակեց FAST-ի կրթական ծրագրերի ղեկավար Անուշ Այվազյանը:

Գայանե Գաբոյան

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում