Միջազգային

ՌԴ օմբուդսմենը Թուրքիայի խորհրդարանի ղեկավարին խնդրել է դադարեցնել Կիևին զենքի մատակարարումը

1 րոպեի ընթերցում

ՌԴ օմբուդսմենը Թուրքիայի խորհրդարանի ղեկավարին խնդրել է դադարեցնել Կիևին զենքի մատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հայտնել է, որ Թուրքիայի խորհրդարանի ղեկավար Մուստաֆա Շենթոփին խնդրել Է դադարեցնել զենքի մատակարարումներն Ուկրաինային հակամարտության հետագա սրացումից խուսափելու համար։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Ես դիմեցի պարոն Շենթոփին՝ խնդրելով դադարեցնել զենքի մատակարարումներն Ուկրաինային այս իրադրության (հակամարտության) հետագա սրացումից խուսափելու համար»,- գրել է նա իր Telegram-ալիքում։ ՌԴ օմբուդսմենը նշել է, որ Անկարայում կայացած հանդիպմանը, որին մասնակցել են նաև Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցը և Թուրքիայի օմբուդսմեն Շերեֆ Մալքոչը, շատ կարևոր խոսքեր են հնչել հրադադարի անհրաժեշտության վերաբերյալ։

«Դա անհրաժեշտ պայման է մարդու իրավունքների, առաջին հերթին՝ կյանքի իրավունքի խախտումները կանխելու համար»,- գրել է Մոսկալկովան։ Ավելի վաղ ,Արմենպրեսե-ը, վկայակոչելով Foreign Policy ամսագրում հրապարակված հոդվածը, հաղորդել էր, որ Թուրքիան Ուկրաինա է մատակարարում Սառը պատերազմի ժամանակաշրջանի կասետային ռումբեր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում