Միջազգային

Ռուսաստանի և Ուկրաինայի օմբուդսմենները հանդիպման ընթացքում քննարկել են մարդասիրական օգնության հարցերը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Ուկրաինայի օմբուդսմենները հանդիպման ընթացքում քննարկել են մարդասիրական օգնության հարցերը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանդիպում է կայացել Ռուսաստանում և Ուկրաինայում մարդու իրավունքների հարցերով հանձնակատարներ Տատյանա Մոսկալկովայի և Դմիտրի Լուբինեցի միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մոսկալկովան հայտնել է իր Telegram-ալիքում։

«Այսօր տեղի է ունեցել նախապես ծրագրված հանդիպում Ուկրաինայի օմբուդսմեն Դ. Լուբինեցի հետ։ Քննարկել ենք երկու երկրների քաղաքացիներին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցեր», - գրել է նա։

ТАСС գործակալությունը նշում է, որ Մոսկալկովայի և Լուբինեցի հանդիպումը պետք է տեղի ունենար Անկարայում, որտեղ Մոսկալկովան պետք է մասնակցեր «Մարդու իրավունքների ապագան 21-րդ դարում» ֆորումին։

Հունվարի սկզբին Լուբինեցը հայտնել էր, որ մտադիր է Մոսկալկովայի հետ քննարկել այն քաղաքացիական անձանց փոխանակման հարցը, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել։

Մոսկալկովան իր հերթին անցյալ տարվա դեկտեմբերին հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնությունն ու Ուկրաինան բանակցում են քրեական գործով անցնող քաղաքացիական անձանց փոխանակման հնարավորության շուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում