Միջազգային

Կանադան ԱՄՆ-ից NASAMS ՀՕՊ համակարգ կգնի Ուկրաինայի համար

2 րոպեի ընթերցում

Կանադան ԱՄՆ-ից NASAMS ՀՕՊ համակարգ կգնի Ուկրաինայի համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադան ԱՄՆ-ից NASAMS զենիթահրթիռային համակարգ կգնի և այն կտրամադրի Կիևին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդը:

«Հակաօդային պաշտպանության համակարգերը Ուկրաինայի համար առաջնահերթություն են, այդ պատճառով Կանադան ԱՄՆ-ից գնում է NASAMS զենիթահրթիռային համակարգ, որպեսզի այն փոխանցի Ուկրաինային», - գրել է նա։ Անիտա Անանդը նաև շեշտել է, որ Կանադան կշարունակի կանգնել ուկրաինացի ժողովրդի կողքին Ռուսաստանի դեմ պայքարում:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին երկինքը պաշտպանելու հարցում Ուկրաինային օգնելու համար: «Կանադայի կողմից մեզ համար ձեռք բերված NASAMS-ն ուժեղ վահան կլինի մեր քաղաքների և քաղաքացիների համար», - գրել է Զելենսկին Twitter-ի իր էջում: 2022 թ.-ի նոյեմբերի տվյալներով՝ Ուկրաինայում ՌԴ ծավալած ռազմական գործողությունների ընթացքում Կանադան Կիևին է տրամադրել 3.4 մլրդ ԱՄՆ դոլարի աջակցություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում