Միջազգային

Եվրահանձնաժողովի ղեկավարը խոստացել է նոր պատժամիջոցներ սահմանել Բելառուսի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովի ղեկավարը խոստացել է նոր պատժամիջոցներ սահմանել Բելառուսի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ-ի նոր պատժամիջոցներ Է խոստացել է Բելառուսի դեմ «Ուկրաինայի հակամարտությունում նրա ունեցած դերի համար»։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ուրսուլա ֆոն Դեր Լայենը հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում, որը կայացել է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության հռչակագրի ստորագրումից հետո։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն կընդլայնի պատժամիջոցները նրանց նկատմամբ, ովքեր «ռազմական առումով աջակցում են» Ռուսաստանի գործողություններին Ուկրաինայում։ «Դրանք են, օրինակ, Բելառուսը կամ Իրանը: Մենք առաջ ենք շարժվելու Բելառուսի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում», - ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Իր հերթին РИА Новости գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ իր երկիրը մտադիր չէ ներքաշվել Ուկրաինայի տարածքում մարտական գործողությունների մեջ, առավել ևս, որ Ռուսաստանը ևս դա չի խնդրում։ Նա նաև նշել էր, որ «Արևմուտքի երկրները մեղադրել են և շարունակում են մեզ մեղադրել բոլոր մահացու մեղքերի մեջ, նրանք ամեն կերպ փորձում են Բելառուսին ներքաշել այս հակամարտության մեջ, թեև իրենք «մինչև ականջները» խրված են դրա մեջ։ Լուկաշենկոյի խոսքով՝ «հազարավոր ուկրաինացի զինվորներ ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակներում ուսուցում են անցնում արևմտյան երկրների զորավարժարաններում, Կիևն ապահովվում Է արևմտյան սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում