Գարեթ Բեյլը ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան
1 րոպեի ընթերցում
![Գարեթ Բեյլը ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/01/1101290.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուելսի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին սոցցանցերի իր էջերում գրել է ֆուտբոլիստը:
«Երկար մտորումներից հետո հայտարարում եմ` ավարտում եմ ակումբային և միջազգային կարիերաս։ Հաջողություններս եղել են անհավանական, կյանքում իրականություն եմ դարձրել երազանքներս, զբաղվել եմ սպորտով: Հիմա մոտենում եմ կյանքիս նոր շրջանին։ Փոփոխությունների և նոր արկածների ժամանակն է»,- գրել է Բեյլը:
Գարեթ Բեյլն ակումբային կարիերայի ընթացքում եղել է «Սաութհեմփթոն»-ի, «Տոտենհեմ»-ի, Մադրիդի «Ռեալ»-ի, ամերիկյան «Լոս Անջելես»-ի ֆուտբոլիստ։
«Ռեալի» կազմում Բեյլը դարձել է Իսպանիայի եռակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր, աշխարհի ակումբային առաջնության քառակի ոսկե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի սուպերգավաթակիր, ինչպես նաև Իսպանիայի գավաթակիր ու սուպերգավաթակիր։