Միջազգային

50 Cent-ը պատրաստվում է հեռուստասերիալ նկարել «8-րդ մղոն» ֆիլմի հիման վրա

1 րոպեի ընթերցում

50 Cent-ը պատրաստվում է հեռուստասերիալ նկարել «8-րդ մղոն» ֆիլմի հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկացի ռեփեր 50 Cent-ը հայտնել է, որ նա պատրատվում է 2002 թվականին նկարահանված «8-րդ մղոն» ֆիլմի հիման վրա հեռուստասերիալ նկարահարել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Billboard-ը, ռեփերը այս մասին հայտնել է Big Boy TV-ին տված հարցազրույցում։

«Ես պատրաստվում եմ Էմինեմի «8-րդ մղոն» ֆիլմը վերափոխել հեռուսատասերալի․ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք։ Էմինեմը նույնպես կմասնակցի նախագծին։ Դա շքեղ կլինի»,- ասել է ռեփերը։

«8-րդ մղոն» ֆիլմը նկարհարահանվել է 2002 թվականին, որի գլխավոր դերակատարն է աշխարհահռչակ ռեփեր Էմինեմը։ Ֆիլմը նկարագրում է Ջիմի «Ճագար» Սմիթ կրտսերի (Էմինեմ)՝ երիտասարդ սպիտակամորթ ռեփերի կյանքը, ով 1995 թվականին ապրում էր Դեթրոյթում, և ռեփերի կարիերա սկսելու նրա փորձերը: Էմինեմը 2003 թվականին ստացել է «Օսկար» մրցանակ ֆիլմում հնչող «Lose Yourself» երգի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում