Միջազգային

ԱՄՆ-ն 3․75 միլիարդ դոլարի օգնություն կհատկացնի Ուկրաինային ու դաշնակից եվրոպական երկրներին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն 3․75 միլիարդ դոլարի օգնություն կհատկացնի Ուկրաինային ու դաշնակից եվրոպական երկրներին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն 3․75 միլիարդ դոլարի օգնության փաթեթ կհատկացնի Ուկրաինային և եվրոպական դաշնակից ու գործընկեր երկրներին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ։

«Այս օգնությունը ներառում է 2,85 միլիարդի հատկացում Պաշտպանության նախարարության պահուստային ֆոնդից և 225 միլիոն դոլար որպես օտարերկրյա ռազմական ֆինանսավորում ՝ երկարաժամկետ հնարավորություններ կառուցելու և ուկրաինական բանակի արդիականացմանը աջակցելու համար»,- նշել է Բլինքենը։

ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ փաթեթը ներառում է 682 միլիոն դոլարի հատկացում եվրոպական այն երկրներին, որոնք ռազմական աջակցություն են տրամադրում Ուկրաինային։

Վերջում Էնթոնի Բլինքենը հավելել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային «որքան անհրաժեշտ լինի»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում