Միջազգային

Մահացել է ամերիկացի դերասան Էրլ Բոենը

1 րոպեի ընթերցում

Մահացել է ամերիկացի դերասան Էրլ Բոենը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մահացել է ամերիկացի դերասան Էրլ Բոենը, որը առավել հայտնի է «Տերմինատոր» ֆիլմերի ֆրանշիզայի առաջին երեք հատվածներում բժիշկ Փիթեր Սիլբերմանի դերով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է TMZ պորտալը՝ հղում անելով դերասանի ընտանիքին։

Նշվում է, որ 82-ամյա դերասանը մահացել է հունվարի 5-ին` Հավայան կղզիներում, սակայն պատճառն ընտանիքի անդամները չեն հայտնել:

Էրլ Բոենը նաև նկարահանվել է «Ճակատամարտ աստղերից այն կողմ», «Օտար ազգ» և այլ ֆիլմերում։

Էրլ Բոենը դադարել է նկարահանվել 2003 թվականին, սակայն շարունակել է կրկնօրինակել ֆիլմեր, մուլտֆիլմեր և խաղեր։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում