Միջազգային

Քևին Մաքքարթին ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ

1 րոպեի ընթերցում

Քևին Մաքքարթին ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթին ընտրվել է Կոնգրեսի խոսնակ ՝ քվեարկության 15-րդ փուլի արդյունքներով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ին, նա ստացել է 216 ձայն, իսկ նրա հիմնական մրցակիցը ՝ դեմոկրատ Հաքիմ Ջեֆրիսը, ստացել է 212 ձայն։

Քվեարկության նախորդ փուլում Մաքքարթին հավաքել էր նույնքան ձայն, սակայն դա բավարար չէր հաղթանակի համար։ Իսկ վերջին փուլում վեց կոնգրեսականներ չեն քվեարկել թեկնածուներից ոչ մեկի օգտին, և դա ապահովել է Մաքքարթիի հաղթանակը։

«Կալիֆորնիա նահանգից Քևին Մաքքարթին ստացել է ձայների մեծամասնությունը և պատշաճ կերպով ընտրվել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ», - հայտարարել է նիստի վարող Շերիլ Ջոնսոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում