Միջազգային

Փարիզը հանդես է գալիս Մոսկվայի հետ երկխոսության պահպանման օգտին. Ֆրանսիայի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Փարիզը հանդես է գալիս Մոսկվայի հետ երկխոսության պահպանման օգտին. Ֆրանսիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան հանդես Է գալիս Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հետ երկխոսությունը բոլոր մակարդակներում շարունակելու օգտին և դիվանագիտական ​​կապեր է պահպանում Մոսկվայի հետ։

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Մենք Ռուսաստանի հետ իրականացնում ենք մեր ցանկացած շփումները, ինչպես այլ երկրների հետ», - այսօր LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան։ «Ես իմ պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպել եմ միջազգային համաժողովների ժամանակ. դուք մասնավորապես հիշատակեցիք Մեծ քսանյակի (G20-ի)՝ նոյեմբերին կայացած համաժողովը:

Մենք ունենք դեսպան Ռուսաստանում և բանակցողներ, որոնք մեկնում են այդ երկիր: Ունենք դիվանագիտական ​​շփումներ. դրանք միշտ չէ, որ հեշտ են, բայց թույլ են տալիս իրականացնել կարծիքների փոխանակում, հաղորդագրություններ փոխանցել, անել հարցումներ և լսելի լինելու հույս ունենալ», - հավելել Է նա:

Միևնույն ժամանակ նախարարը հայտարարել Է, որ Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի նախագահների միջև նոր բանակցությունների շուրջ պայմանավորվածություններ դեռ չկան, սակայն ըստ նրա՝ դրանք հնարավոր են։ Կոլոննան նշել է, որ զրույցի համար հիմք կարող է դառնալ Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումը և աջակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ)՝ ատոմակայանի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու ջանքերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում