Ուկրաինայի տնտեսությունն անցյալ տարի 30,4%-ով կրճատվել է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Էկոնոմիկայի նախարարությունը 2022 թվականին երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) անկումը նախնական գնահատում է 30,4%-ի մակարդակում։ «Արմենպրես»-ի փոխանցամբ՝ այս մասին հաղորդում Է «Укринформ»-ը՝ հղում անելով երկրի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությանը:

Ուկրաինայի ՀՆԱ-ի անկումը 2022 թվականի արդյունքներով գնահատվում է 30,4%-ի մակարդակում, ինչը ավելի լավ ցուցանիշ Է, քան ենթադրվում Էր նախնական կանխատեսումներով։

«2022 թվականի ընթացքում Ուկրաինայի տնտեսությունը կրել է ամենամեծ կորուստներն անկախության ամբողջ պատմության ընթացքում», - հայտարարել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոն։ Ինչպես հաղորդում է «Укринформ»-ը, կառավարությունն ակնկալում է, որ 2023 թվականին Ուկրաինայի ՀՆԱ-ն կաճի 1 %-ով, ընդ որում, գնաճը պետք է դանդաղի մինչև 22,5 %:

Հայերեն Русский

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը

Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել

ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ