Միջազգային

Ճապոնիայի վարչապետը հունվարի 9-ից կսկսի G7-ի երկրներ շրջագայությունը

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի վարչապետը հունվարի 9-ից կսկսի G7-ի երկրներ շրջագայությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ հունվարի 9-ին կսկսի այցելել Մեծ յոթնյակի (G7) երկրներ, որոնց նախագահությունը 2023 թ.-ին անցել է Ճապոնիային: Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:

«Հունվարի 9-ից ես կայցելեմ Ֆրանսիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Կանադա և ԱՄՆ»,- այսօր կայացած այս տարվա առաջին մամուլի ասուլիսում ասել Է նա՝ նշելով, որ նախատեսում է այդ երկրների ղեկավարների հետ քննարկել G7-ի շրջանակներում փոխգործակցության հետ կապված հարցերը: Շրջագայության ստույգ ժամկետներն առայժմ հայտնի չեն, սակայն, ինչպես ավելի վաղ հայտնել է Սպիտակ տունը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը Կիսիդայի հետ նախատեսված է հունվարի 13-ին Վաշինգտոնում։

Ակնկալվում է, որ երկու ղեկավարները կքննարկեն Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունները, Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային ծրագիրը, ինչպես նաև Թայվանի շուրջ ստեղծված իրադրությունը: Ճապոնիան այս տարի նախագահում է Մեծ յոթնյակի խմբում և մայիսին Հիրոսիմայում կանցկացնի G7-ի գագաթնաժողովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում