Հունվարի 1-ից 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում նպաստները, կենսաթոշակները վճարվում են անկանխիկ եղանակով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել կենսաթոշակներն ու նպաստներն անկանխիկ եղանակով վճարելու կարգավորումները՝ կապված 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում բնակվող քաղաքացիների հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը տեղեկացրեց, որ կենսաթոշակների վճարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ներդրվել է կենսաթոշակների, նպաստների վճարման անկանխիկ եղանակը:

Մինչ օրենսդրական փոփոխությունների ամբողջական ուժի մեջ մտնելը, նպաստները վճարվում էին թե անկանխիկ, թե կանխիկ եղանակով: Շահառուն ինքն էր ընտրում վճարման եղանակը: Օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ քաղաքացիները կենսաթոշակներն ու նպաստները պետք է ստանան անկանխիկ եղանակով: Գործընթացն ամբողջությամբ իրականացնելու համար համապատասխան ենթակառուցվածքների ու ծրագրային ապահովվածության անհրաժեշտություն կար, հետևաբար աշխատանքներն իրականացվում են փուլային տարբերակով:

«Առաջին փուլում փոփոխություններն ուժի մեջ մտան Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում, երկրորդ փուլում՝ Հայաստանի բոլոր քաղաքներում: 2023 թվականի հունվարի 1-ից ներդրվում է 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում: Հաջորդ վերջին փուլը կլինի 2024 թվականի հունվարի 1-ը, երբ անկանխիկ եղանակով վճարման համակարգը կներդրվի մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում»,-ասաց Անահիտ Գալստյանը:

Բացառություն կկազմեն որոշակի խումբ մարդիկ՝ 75 տարին լրացած տարեցները, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք: Այսինքն` այն անձինք, որոնք ունեն տեղաշարժման խնդիր:

Մնացած բոլոր դեպքերում կենսաթոշակները, նպաստները վճարվում են անկանխիկ եղանակով: Վճարող կազմակերպությանը շահառուն ինքն է ընտրում:

«Քաղաքացին հնարավորություն ուներ մինչև 2023 թվականի հունվարի 1-ն իր դիմումով ընտրել վճարող կազմակերպություն, եթե նա հաշվառված է 1000 և ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրում: Դիմումներ եղել են, վճարող կազմակերպություններ ընտրողներ նույնպես եղել են, սակայն դեռ մնացել են շահառուներ, որոնք մինչև հունվարի 1-ը չեն ընտրել որևէ բանկ: Այս դեպքում ծրագրի միջոցով նրանց փոխարեն մենք կընտրենք որևէ բանկ: Ընտրության հիմքում կդնենք այն, թե ինչ տեսակարար կշռով են բաշխված քաղաքացիները՝ ըստ բանկերի»,-ասաց Անահիտ Գալստյանը:

Նախարարությունը հնարավորություն կընձեռի շահառուներին socservice.am կայքի միջոցով ներմուծել իրենց անձնական տվյալները և ճշտել, թե համակարգը, որ բանկն է ընտրել: Ցանկության դեպքում քաղաքացին կարող է իր դիմումի համաձայն փոխել այն:

Հեղինակ՝ Աննա Գզիրյան

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան

Հայերեն

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ

Վարչապետն Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում անցկացվող քննարկմանը հանդես է գալիս ելույթով

ՃՇՀԱՀ հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել ակադեմիական կազմի աշխատավարձերի բարձրացմանը և հաստատել համալսարանի զարգացման ռազմավարական ծրագիրը

Ուկրաինայի հարցով ԵՄ-ԱՄՆ համագործակցությունն այժմ «շատ դժվար է».  Կայա Կալաս

ՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքները

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ

ՀՀ վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին վերաբերող հարցեր

Մոսկվան դատապարտել է Եվրամիության նոր պատժամիջոցները

Երևանում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպումը

ՀՀ-ն ձգտում է գործնական քայլեր նախաձեռնել, որոնք կշարունակվեն COP17 համաժողովից հետո. Կավեհ Զահեդի