Պելեին վերջին հրաժեշտ է տվել ավելի քան 230 հազար մարդ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայում անցկացվում է ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեի վերջին հրաժեշտի արարողությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է CNN-ը, հուղարկավորությունից առաջ նրա դագաղը կանցկացնեն Սանթոսի փողոցներում, այդ թվում՝ այն փողոցով, որտեղ ապրում է նրա 100-ամյա մայրը:

Նախորդ օրվանից հազարավոր մարդիկ են գնում Սանթոս քաղաքի «Վիլա Բելմիրո» մարզադաշտ՝ վերջին հրաժեշտ տալու լեգենդար ֆուտբոլիստին: Ավելի քան 230 հազար մարդ գնացել է՝ հրաժեշտ տալու Պելեին: Նրանցից շատերը կրել են Բրազիլիայի հավաքականի խորհրդանշական դեղին մարզաշապիկներ:

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն կյանքից հեռացել է 82 տարեկանում: Պելեն կարիերայի 21 տարիների ընթացքում անցկացրել է 1363 խաղ՝ դառնալով ռեկորդային 1281 գոլի հեղինակ։ Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում Պելեն մասնակցել է 92 խաղի՝ դառնալով 77 գոլի հեղինակ։

Պելեն աշխարհի միակ ֆուտբոլիստն է, ով երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն՝ այդ տիտղոսը նվաճելով 1958, 1962 և 1970 թվականներին։ 2000 թվականին Պելեն ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է դարի լավագույն ֆուտբոլիստ։ Վերջին տարիներին Պելեն պայքարում էր քաղցկեղի դեմ։

Հայերեն Русский

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը