Հայկական Synergy Armenia-ն ամփոփել է 2022 թվականը. ընկերությունը գործընկերներ ունի 80-ից ավելի երկրներում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Synergy Armenia ընկերությունը ներկայացրել է 2022 թվականին կնքած նոր համագործակցություններն ու մշակած ծրագրերը. ընկերությունը 80-ից ավելի երկրներում գործընկերներ ունի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ընկերության հանրային կապերի և հաղորդակցության մասնագետ Լիլիթ Հարությունյանը:

«Սիներջի»-ի ստեղծած թվային լուծումները շարունակում են կիրառվել աշխարհի տարբեր անկյուններում: Ուգանդայում, Զիմբաբվեում պաշտոնապես գործարկել է էլեկտրոնային արդարադատական նոր համակարգը: Զիմբաբվեում մշակվել է նաև Զարգացման նախագծերի կառավարման տեղեկատվական համակարգը և Հանրային ծառայության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության համար ստեղծված ծրագիրը` ուղղված Ինտեգրացված սոցիալական զարգացմանը:

Հորդանանում Ներդրումների ազգային ռեգիստրն ավտոմատացրել է աշխատանքը, բարելավել տվյալների որակը և թափանցիկությունը, փաստաթղթերի կառավարումը: Նիգերիայում «Սիներջի»-ի ծրագիրն օգնում է բացահայտել բնակչության կարիքները և պետությունից աջակցություն ստանալ։ Եվս մեկ ծրագրով Նիգերիայում էրոզիայի և ջրբաժանների կառավարման նախագծով ավելի քան 3 միլիոն մարդ պայքարում է հեղեղներից առաջացող հողի էրոզիայի դեմ:

Կատարում ընկերության ստեղծած ծրագրերով կօգնեն գնահատել Շեյխա Մոզայի «Կրթությունը բոլորից վեր» հիմնադրամի կրթական ծրագրերի ազդեցությունը:

Անվտանգ խմելու ջրի, սանիտարական պայմանների և հիգիենայի պայմաններ ստեղծելու համար Զամբիայում ընկերության մշակած ավելի քան 800 ցուցիչ կօգնի սանիտարական նախագծին, որ աջակցեն մոտ 15 հազար ընտանիքի՝ նվազեցնելու հիգիենայի խնդիրներից առաջացող հիվանդությունների ռիսկը:

Save the Children-ի համար էլ ընկերության ստեղծած PRIME օնլայն հարթակն օգնում է աշխարհի 120-ից ավելի երկրում երեխաների կյանքն ավելի ապահով դարձնել:

Ընկերությունը նոր պայմանագրեր է կնքել Նիդեռլանդների, Իրաքի, Բելգիայի, Զիմբաբվեի, Իրաքյան Քուրդիստանի՝ արդեն հավատարիմ դարձած գործընկերների, ինչպես նաև Միացյալ Նահանգների հասարակական կազմակերպությունների հետ:

«Սիներջի»-ի տեղեկատվական համակարգերը կիրառվում են նաև Հայաստանում:

Արդեն գործում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացմանը միտված Էլեկտրաէնեգիական շուկայի կառավարման ծրագիրը՝ առցանց առևտուր կազմակերպելու համար:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համար ստեղծած հայտարարագրման էլեկտրոնային նոր հարթակը կօգնի կոռուպցիայի կանխարգելման գործընթացին: Իսկ Պետեկամուտների կոմիտեն կավտոմատացնի վերահսկվող մաքսային հայտարարագրերի և ծանուցումների գործընթացները: Ստեղծվել է նաև էլեկտրոնային հարթակ ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի համար, որ թվայնացվեն կառույցում մեր երկրի հետ կապ ունեցող գործընթացները:

«Սիներջի»-ն նոր պայմանագրեր է կնքել ևս 8 երկրում: Արդարադատական համակարգերի թվայնացման նախագծեր կիրականացվեն Էսվատինիում, Ճամայկայում, Մոլդովայում, Սան Տոմե և Պրինսիպի կղզի-պետությունում:

Թվայնացման մյուս լուծումները հանրային ֆինանսների կառավարման ոլորտում են: Քենիայում ջրի ռեսուրսները ճիշտ օգտագործելու համար կթվայնացվեն ջրամատակարարման ծառայությունների գործընթացները: Սեյշելյան կղզիների կառավարության հետ կգործակցեն արտաքին օգնության կառավարման օնլայն համակարգ ստեղծելու համար:

Հայերեն

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին

Լիտվան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ