Միջազգային

Մահացել է Հռոմի պաշտոնաթող պապ Բենեդիկտոս 16-րդը

1 րոպեի ընթերցում

Մահացել է Հռոմի պաշտոնաթող պապ Բենեդիկտոս 16-րդը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 95 տարեկանում մահացել է Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս 16-րդը։ Բենեդիկտոս 16-րդը 600 տարվա ընթացքում հրաժարական տված Հռոմի առաջին պապն էր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Գործակալությունը նշում է, որ «Բենեդիկտոս 16-րդի մահվամբ վերջ տրվեց արտասոոր շրջանին, երբ սպիտակազգեստ երկու մարդ միաժամանակ ապրում էին Վատիկանում»։

Բենեդիկտոս 16-րդը մահացել է նախկին մենաստանում, որտեղ ապրում էր հրաժարականից հետո։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում