Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պելեի մահվան կապակցությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային՝ ֆուտբոլիստ Պելեի մահվան կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, հեռագրում, մասնավորապես, նշված է. «Խոր ցավով տեղեկացա «Ֆուտբոլի արքա» Պելեի մահվան մասին։ Կաշվե գնդակի մեծագույն հրաշագործը կերտեց մի ամբողջ դարաշրջան ֆուտբոլային աշխարհում։

Համաշխարհային ֆուտբոլի և Բրազիլիայի համար սա անդառնալի կորուստ է։ Ընդունեք խնդրեմ իմ խորին ցավակցությունները Բրազիլիայի բարեկամ ժողովրդին, Պելեի ընտանիքին և մերձավորներին։

Մաղթում եմ Ձեզ համբերություն և տոկունություն»։

Պելեն (իսկական անունը ՝ Էդսոն Արանտիս դու Նասիմենտո) 1956-1977 թվականներին հանդես է եկել բրազիլական «Սանթոսի» եւ ամերիկյան «Նյու Յորք Կոսմոսի» կազմում, «Սանթոսի» հետ դարձել Է Բրազիլիայի հնգակի գավաթակիր, երկու անգամ նվաճել է Լիբերտադորեսի Գավաթը եւ Միջմայրցամաքային գավաթը։ Բրազիլիայի հավաքականի կազմում Պելեն դարձել է աշխարհի միակ եռակի չեմպիոնը որպես խաղացող (1958, 1962, 1970) ։ Նա գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում. ֆուտբոլային կարիերայի ընթացքում Պելեն դարձել է ռեկորդային 1281 գոլի հեղինակ։

Հայերեն English Français Русский

«Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան

ՌԴ-ի վրա արձակվել է 571 ԱԹՍ, կրկին թիրախավորվել են Wildberries-ի պահեստները

Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին

Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը

ՀՀ պետբյուջերի եկամուտները 2026 թվականի առաջին կիսամյակում կազմել են 1,643 մլրդ դրամ

ՆԳՆ-ն հատուկ միջոցառումներ է իրականացրել. հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ

Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին

ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ

60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. մանկական. հունիս, 2026