Երևանի շահագրգռվածության դեպքում ՀԱՊԿ-ի երկրները պատրաստ կլինեին դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան. Զախարովա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի շահագրգռվածության դեպքում ՀԱՊԿ-ի երկրները պատրաստ կլինեին դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, որ այժմ հնարավորություն է ստեղծվել, որ Ռուսաստանի Դաշնությունը կանգնի Հայաստանի կողքին և պաշտպանի նրա ինքնիշխանությունը, և Երևանը սպասում է համապատասխան քայլերի։

«Գիտեք, ես չեմ ուզում վերլուծել, թե կոնկրետ ինչ նկատի ուներ ձեր նշած քաղաքական գործիչը։ Եթե ​​խոսքը վերաբերում էր ռուսական աջակցությանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում, ապա Ռուսաստանն այստեղ հենվում է ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի ամբողջ համալիրի վրա, ներառյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի հայտարարությունները: Հենց դրանք էլ հուսալի հիմք են հանդիսանում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համար», - ասել է Զախարովան։

Դիվանագետը շեշտել է, որ այդ գործընթացում հաշվի են առնվում երկու երկրների հետ դաշնակցային հարաբերությունները:

«Անշուշտ, մենք հաշվի ենք առնում, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ մենք կապված ենք դաշնակցային պարտավորություններով, հետևաբար, որպես միջնորդ, մենք մշտապես հանդես ենք գալիս այնպիսի դիրքորոշումից, որը թույլ է տալիս արդյունավետորեն իրականացնել այդ գործառույթը։ Եվ ես իսկապես հույս ունեմ, որ Հայաստանում գիտեն այդ մասին: Իսկ եթե ​​խոսքը ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունների մասին է, ապա եթե Երևանը շահագրգռված լիներ, կազմակերպության անդամ մյուս բոլոր երկրները պատրաստ կլինեին դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան», - ասել է Զախարովան։

Հայերեն English Русский

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին