ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում սաստիկ սառնամանիքների և ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի. սպասվում է, որ զոհերի թիվը դեռ կարող է աճել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում էՏԱՍՍգործակալությանը՝ վկայակոչելով NBC հեռուստաալիքը։

Ըստ աղբյուրի՝ զոհերի մեծ մասը գրանցվել է Նյու Յորք նահանգի արևմուտքում՝ Բուֆալո քաղաքում և նրա շրջակայքում՝ 33 մարդ։ Զոհերի թիվը դեռ կարող է աճել, նշում է հեռուստաալիքը։ Նահանգի այս հատվածում առատ ձյունը շարունակվում է, և իշխանությունները մտավախություն ունեն, որ դա կհանգեցնի ավելի շատ զոհերի։ Ձնաբքի հետևանքով մարդկանց մահվան դեպքեր են գրանցվել նաև 11 նահանգներում, այդ թվում՝ Կանզասում, Կենտուկիում, Միսուրիում, Օհայոյում և Թենեսիում։

Անցած շաբաթվա վերջին Միացյալ Նահանգների մի զգալի հատված հայտնվել էր վատ եղանակի ազդեցության տակ՝ քամու ուժգին պոռթկումների և ձյան տեղումների տեսքով։ Ջերմաստիճանը շատ նահանգներում իջել է մինչև ռեկորդային ցածր մակարդակ:

ԱՄՆ-ում դեկտեմբերի 25-ին վատ եղանակի պատճառով, ըստ flightaware.com պորտալի, չեղարկվել է ավելի քան 1,8 հազար չվերթ։ Սպասվում է, որ վատ եղանակը կշարունակվի նաև այս շաբաթ։

Հայերեն Русский

Լեհաստանում կազմավորել են հակաօդային պաշտպանության լրացուցիչ գունդ

Վահան Կոստանյանը հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

«Հեզբոլլահ»-ը աղետ չի համարում հարավային Լիբանանում Իսրայելի կողմից բարձունքների գրավումը

ԱՄՆ-ն դեմ է քվեարկել Equal Earth նախագծի աջակցությանը միտված ՄԱԿ-ի բանաձևին

Սեուտայի բնակիչները փորձել են դադարեցնել ներգաղթյալների համար կենտրոնի շինարարությունը

ՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքը

Միացյալ Նահանգները թուրքական բանկ են ներառել Իրանին առնչվող պատժամիջոցների ցանկում

Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. վարչապետը մասնակցել է ջրային ոլորտի աշխատաժողովին

Հանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է