Միջազգային

Ճապոնիայում ձյան առատ տեղումները 17 մարդու կյանք են խլել, գրեթե 100 մարդ տուժել է 

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում ձյան առատ տեղումները 17 մարդու կյանք են խլել, գրեթե 100 մարդ տուժել է 

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում ձյան առատ տեղումները վերջին օրերին 17 մարդու մահվան պատճառ են դարձել, ևս 93-ը տուժել են, հաղորդել է երկրի աղետների դեմ պայքարի գործակալությունը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Associated Press գործակալությունից:

Ձյան առատ տեղումները Ճապոնիայի հյուսիսում սկսվել են անցած շաբաթ: Տասնյակ ավիաչվերթներ և գնացքների մեկնումներ հետաձգվել կամ չեղարկվել են, հարյուրավոր ավտոմեքենաներ մնացել են ճանապարհներին, խաթարվել է առաքման ծառայությունների աշխատանքը։

Սակայն ավտոբուսների աշխատանքը հիմնականում վերադարձել է բնականոն հուն: Սուրբ Ծննդյան առավոտյան Էլեկտրահաղորդման գծերի վրա կուտակված առատ ձյունը Հոկայդո կղզում հոսանքազրկել է շուրջ 20 հազար տուն: Սակայն ավելի ուշ տուժած շրջանների մեծ մասում էլեկտրամատակարարումը հաջողվել Է վերականգնել։ Օդերևութաբանների տվյալներով՝ Ճապոնիայի հյուսիսարևելյան հատվածում գրանցված ձյան տեղումները միջինից երեք անգամ ավելի են եղել տվյալ ժամանակահատվածի համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում