ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ը, տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում մի քանի օր առաջ սկսված ձնաբուքն առնվազն 34 մարդու կյանք է խլել: Ամբողջ երկրում չեղարկվել են հազարավոր չվերթներ, իսկ ճանապարհներով երթևեկելը վտանգավոր է դարձել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը:

Լրատվամիջոցը նշում է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ բազմաթիվ մարդիկ փակված են մնացել տներում, տասնյակ հազարավոր տներ և ձեռնարկություններ զրկվել են էլեկտրական հոսանքից: Բացի այդ, շատերը մնացել են ճանապարհին՝ ավտոմեքենաների մեջ, ոմանք՝ նույնիսկ 2 օրից ավելի: Արտակարգ ծառայությունները դժվարանում են հասնել նրանց: CNN-ն էլ հաղորդում է, որ ձնաբուքն առնվազն 37 մարդու կյանք է խլել:

Ծայրահեղ եղանակային պայմանները տարածվել են Կանադայի հետ սահմանին գտնվող Մեծ լճերից մինչև Ռիո Գրանդե գետ՝ Մեքսիկայի հետ սահման՝ ազդելով ԱՄՆ-ի բնակչության շուրջ 60 %-ի վրա:

Նյու Յորքի իշխանությունները հայտնել են, որ քաղաքի գրեթե բոլոր հրշեջ մեքենաները հայտնվել են արգելափակման մեջ: Մարդկանց կոչ են արել հետևել նահանգում հայտարարված երթևեկության արգելքին: Նյու Յորքի օդանավակայանը փակ կլինի մինչև երեքշաբթի առավոտ:

Հայերեն English

Դատարանն Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցել են առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ

Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի կինոթատրոնի օտարման գործընթացում

ՀՀ և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրել

Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg

Մոլդովայի կառավարությունը հաստատել է էներգետիկայի և ջրային ոլորտներում արտակարգ դրություն սահմանելու որոշումը․ Moldpres

Համաշխարհային ղեկավարները ժամանում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին