Եվրոպական խորհրդի նախագահը հանդես է եկել ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու օգտին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այն կարծիքին է, որ անհրաժեշտ է մշակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի անդամակցությունը «կասեցնելու» մեխանիզմ. միևնույն ժամանակ նա խոստովանել Է, որ ներկայում դա հնարավոր չէ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

RTVi հեռուստաալիքին տված հարցազրույցում Միշելը Ռուսաստանին մեղադրել է միջազգային իրավունքը խախտելու մեջ՝ նշելով, որ երբ դա անում է ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամը, ապա «միջազգային իրավունքում թերություն կա»: «Իմ կարծիքով, պետք է ստեղծվի անդամակցության կասեցման մեխանիզմ. ես չեմ խոսում Ռուսաստանին լիովին հեռացնելու մասին, բայց առնվազն Անվտանգության խորհրդում Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու մասին», - հայտարարել Է նա։

Միևնույն ժամանակ Եվրախորհրդի ղեկավարը խոստովանել է, որ «այս պահին դա հնարավոր չէ, դա փակուղու առջև կկանգնեցնի ՄԱԿ-ի անվտանգության բուն հայեցակարգը»:

«Այնուամենայնիվ մենք հստակ տեսանք, որ մինչև այս պատերազմի սկսվելը ՄԱԿ-ի անվտանգության հայեցակարգն արդեն շատ երերուն էր և բազմաթիվ դժվարություններ ուներ միջազգային լուրջ խնդիրները լուծելու գործում: Այնպես որ, ես այն մարդկանց թվում եմ, ովքեր կարծում են, որ վաղ թե ուշ ՄԱԿ-ի աշխատանքի բարեփոխումը պարտադիր Է լինելու, օրինակ՝ արդի աշխարհակարգի հավասարակշռությունն ավելի լավ հաշվի առնելու համար», - նշել է Եվրոպական խորհրդի նախագահը։

Մասնավորապես, ըստ նրա, Աֆրիկան և Լատինական Ամերիկան այժմ վատ են ներկայացված ՄԱԿ-ի կառույցներում։ «Կարծում եմ, որ ՄԱԿ-ի համակարգի խորը բարեփոխման մասին քննարկում լինելու է»,- եզրափակել Է նա։

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով