Անվտանգության երաշխիքներ պետք է տրվեն ոչ միայն Ուկրաինայի, այլև Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համար. Մակրոն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրցամաքում ապագա անվտանգության ճարտարապետության կառուցումը պետք է երաշխիքներ ներառի ոչ միայն Ուկրաինայի, այլև Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համար, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Le Monde թերթին տված հարցազրույցում։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից։

«Իսկ վաղը կծագի նաև Բելառուսի հարցը։ Մենք պետք է վերականգնենք Ուկրաինայի ինքնիշխանությունը, և մենք չենք կարող այդ տարածքի անվտանգության մասին մտածել սոսկ ՆԱՏՕ-ի պրիզմայով: Երբ ես խոսում եմ երաշխիքների մասին, նկատի ունեմ երաշխիքներ այս բոլոր երկրների համար, հենց մեզ համար, բայց նաև Ռուսաստանի համար»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։ Նա հերթական անգամ անդրադարձել է Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների շուրջ իր առաջարկների հասցեին արված քննադատությանը։ «Թող մարդիկ ինձ բացատրեն, թե ինչպես են ցանկանում գործել:

Ի վերջո, անհրաժեշտ կլինի բոլորին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, և թող բոլոր եվրոպացիներն ու արևմուտքցիները, որոնք ինձ բարոյականության դասեր են տալիս, բացատրեն, թե ում հետ են նստելու սեղանի շուրջ: Չեմ ցանկանում, որ ապագայում բանակցությունները վարեն միայն չինացիներն ու թուրքերը»,- ասել Է նա։ Այնուամենայնիվ, ձգտելով ցրել դաշնակիցների շրջանում իր հայտարարություններից առաջացած տարըմբռնումները, Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան, ամենից առաջ, հավատարիմ է «Ուկրաինայի բացարձակ պաշտպանության և հաղթանակի» ռազմավարությանը, ինչը կամրագրվի հակամարտությունից հետո հաշտության համաձայնագրում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի համար երաշխիքներին, ապա դա, ըստ Մակրոնի, «առաջնահերթություն չէ»։

«Սա այն հարցերից է, որը կորոշվի վերջում: Այսօր առաջնահերթությունը Ուկրաինայի պաշտպանությունն է, ինչն Էլ մենք անում ենք առաջին իսկ օրվանից»,- հստակեցրել Է Ֆրանսիայի նախագահը: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցին, ապա, ըստ Մակրոնի, դա Ռուսաստանի կողմից կընկալվի որպես թշնամական ժեստ, ուստի ուկրաինական հակամարտության կարգավորումը կարող է տեղի ունենալ առանց դաշինքի կազմ նրան ընդունելու, բայց Կիևի և Մոսկվայի համար անվտանգության որոշակի երաշխիքներով։

«Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին Ռուսաստանի կողմից կընկալվի որպես առճակատման նման մի բան։ Անկախ այն բանից, թե Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին թե ոչ, և դա ամենահավանական սցենարը չէ, նրան հարկավոր է անվտանգության երաշխիքներ տրամադրել», - ասել է Մակրոնը:

Հայերեն Français Русский

Երևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնը

Չինաստանի հյուսիսարևմտյան մասում տասը հազար մարդ տուժել է հորդառատ անձրևներից

Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ են տեղի ունեցել

Հնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

Ծովինար Թադևոսյանը պարգևատրել է ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարած ծառայողներին

Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին

Նուբարաշենում աղբակույտից դուրս բերված քաղաքացին հիվանդանոցում մահացել է

Ռուբինյանն ու Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգը

Իրանի հետախուզությունը հայտնել է «Մոսադ»-ի հետ կապ ունեցող վարձկանների ձերբակալման մասին

Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն». Արփինե Սարգսյանը՝ «ոսկե անձնագրերի» սխեմայի մասին