Նեթանյահուն Իսրայելի նախագահին հայտնել է, որ իրեն հաջողվել է կառավարություն ձևավորել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետի թեկնածու Բենյամին Նեթանյահուն, որը գլխավորում է երկրի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած աջ կուսակցությունների դաշինքը, նախագահ Իսահակ Հերցոգին հայտնել Է, որ իրեն հաջողվել է կառավարություն ձևավորել։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է The Jerusalem Post պարբերականից։

Նեթանյահուն ասել է Հերցոգին, որ նոր կառավարությունը, որի կազմի մեջ կմտնեն 6 խմբակցություններ, «կաշխատի ի շահ Իսրայելի բոլոր քաղաքացիների»: «Լիկուդ» կուսակցության նախագահ Նեթանյահուին շուրջ 40 օր պահանջվեց կառավարություն կազմելու համար։ Նրա կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելու համար վերջնաժամկետը լրանալու է հունվարի 2-ին, սակայն, ըստ պարբերականի, կոալիցիան կփորձի այնպես անել, որ կառավարության անդամները պաշտոնները ստանձնեն մինչև հաջորդ շաբաթվա վերջը։

Կառավարություն կազմելու համար Նեթանյահուին տրված մանդատի գործողության ժամկետն ավարտվել էր դեկտեմբերի 11-ին, սակայն ավելի ուշ Հերցոգն այն երկարաձգել Էր տասն օրով։ Իսրայելի օրենսդրության համաձայն, եթե թեկնածուն սահմանված ժամկետում չկարողանա ձևավորել կառավարություն և դրա կազմը հաստատել խորհրդարանում, ապա նախագահը կարող է այդ գործը վստահել մեկ այլ թեկնածուի։

Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել նոյեմբերի 1-ին։ Քվեարկության արդյունքներով՝ ,Լիկուդե կուսակցությունը ստացել է 120 մանդատից 32-ը, իսկ գործող վարչապետ Յաիր Լապիդի կուսակցությունը՝ 24։ Այս ընտրությունները հինգերորդն էին Իսրայելում 2019 թ.-ից ի վեր։

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres