Միջազգային

Թաիլանդում ռազմանավ է կողաշրջվել, 31 նավաստի անհետ կորել է

2 րոպեի ընթերցում

Թաիլանդում ռազմանավ է կողաշրջվել, 31 նավաստի անհետ կորել է

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդի ծոցում փոթորկի ժամանակ կողաշրջվել է երկրի ռազմածովային ուժերի HTMS Sukhothai ռազմանավը, որի վրա գտնվել է անձնակազմի ավելի քան 100 անդամ: Դեպքի հետևանքով 31 նավաստի անհետ կորել է: 75 հոգու հնարավոր է եղել փրկել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:

Դեպքը տեղի է ունեցել կիրակի գիշերը: Թաիլանդի ռազմածովային ուժերի խոսնակը BBC-ին հայտնել է, որ այսօր որոնումներին միացել են նաև ռազմաօդային ուժերը: Նա նաև հայտնել է, որ նման բան գրեթե երբեք տեղի չի ունեցել ռազմածովային ուժերի պատմության մեջ, հատկապես մի նավի հետ, որը դեռ ակտիվ գործածության մեջ էր գտնվում:

Կատարվում է հետաքննություն տեղի ունեցածի պատճառը պարզելու համար:

Իշխանությունները հայտնել են, որ նավը սկսել է սուզվել ջրի վրա հայտնվելուց հետո. ջուրը լցվել է նավ, և կարճ միացում է տեղի ունեցել: Նավը մնացել է առանց էլեկտրաէներգիայի, անձնակազմը փորձել է վերադարձնել նավի վերահսկողությունը, սակայն այն սկսել է թեքվել մի կողմի վրա: Տեղի ժամանակով ժամը 23:30-ին նավը սուզվել է:

Անձնակազմին օգնության են ուղարկվել երեք ռազմանավեր և ուղղաթիռներ, սակայն նախքան նավի սուզվելը տեղ է հասել միայն HTMS Kraburi նավը, որը ջրից տախտակամած է բարձրացրել HTMS Sukhothai-ի անձնակազմի մեծ մասին: Թաիլանդի վարչապետը հայտնել է, որ փրկվածներից հինգի վիճակը ծայրահեղ ծանր է: Նա ևս հայտնել է, որ իշխանությունները հետաքննություն են անցկացնում:

HTMS Sukhothai ռազմանավը Թաիլանդի նավատորմի համար կառուցվել էր ԱՄՆ-ում, 1980-ականների կեսերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում