Արևելաչինական ծովում կանցկացվեն «Ծովային փոխգործակցություն» ռուս-չինական զորավարժությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևելաչինական ծովում դեկտեմբերի 21-27-ը կանցկացվեն ռուս-չինական «Ծովային փոխգործակցություն» զորավարժությունները, որոնց մասնակցելու համար Վլադիվոստոկից ծով է դուրս եկել Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերի ջոկատը, հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: «Խաղաղօվկիանոսյան նավատորմի (ԽՕՆ) ռազմանավերի ջոկատը ծով է դուրս եկել Վլադիվոստոկից՝ մասնակցելու «Ծովային փոխգործակցություն-2022» ռուս-չինական համատեղ ռազմածովային զորավարժություններին, որոնք դեկտեմբերի 21-ից 27-ն անցկացվելու են Արևելաչինական ծովի ջրերում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զորավարժությունների հիմնական նպատակն է ամրապնդել Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի միջև ռազմածովային համագործակցությունը, պահպանել խաղաղությունն ու կայունությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ «Ռուսաստանի ռազմածովային նավատորմը վարժանքներում կներկայացնի Նախիմովի շքանշանակիր Խաղաղօվկիանոսյան նավատորմի ֆլագման «Վարյագ» գվարդիական հրթիռային հածանավը , «Մարշալ Շապոշնիկով» ֆրեգատը, 20380 նախագծի «Ռուսաստանի Դաշնության հերոս Ալդար Ցիդենժապով» և «Սովերշեննի» կորվետները», - հստակեցրել Է նախարարությունը: Հաղորդվում է, որ բացի ռազմանավերից՝ զորավարժություններին կներգրավվեն երկու երկրների ինքնաթիռներ և ուղղաթիռներ։

Հայերեն English Русский

Դատարանն Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխարինել է տնային կալանքով

Անկախության օրվան նվիրված միջոցառումներն անցել են առանց լուրջ միջադեպերի․ ՆԳՆ

Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Վաղարշապատի կինոթատրոնի օտարման գործընթացում

ՀՀ և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրել

Սեպտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg

Մոլդովայի կառավարությունը հաստատել է էներգետիկայի և ջրային ոլորտներում արտակարգ դրություն սահմանելու որոշումը․ Moldpres

Համաշխարհային ղեկավարները ժամանում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին