Միջազգային

Մեծ Բրիտանիան 2023 թ.-ին Ուկրաինային 250 միլիոն ֆունտ ստեռլինգի արկեր կմատակարարի

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան 2023 թ.-ին Ուկրաինային 250 միլիոն ֆունտ ստեռլինգի արկեր կմատակարարի

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն այսօր Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ մտադիր է հայտարարել Ուկրաինային ռազմական օգնության նոր խոշոր փաթեթ մատակարարելու մասին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Guardian պարբերականին:

Ըստ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հրապարակած հաղորդագրության՝ Սունակը կհայտարարի, որ հաջորդ տարվա ընթացքում Մեծ Բրիտանիան հարյուր հազարավոր հրետանային արկեր կմատակարարի Կիևին 250 միլիոն ֆունտ ստեռլինգի (304 միլիոն դոլար) պայմանագրի շրջանակներում: Բրիտանիայի վարչապետը Լատվիայում կհանդիպի ,Միավորված էքսպեդիցիոն ուժերիե երկրների ղեկավարների հետ:

Այդ երկրների ցանկում են Դանիան, Ֆինլանդիան, Էստոնիան, Իսլանդիան, Լատվիան, Լիտվան և Նիդերլանդները: Երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ տեսաուղերձով հանդես կգա նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Սունակն այնուհետև կմեկնի Էստոնիա, որտեղ կհանդիպի Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի զորքերի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում