Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը «ՔՈԱՖ Սմարթ» կենտրոն կկառուցի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կառավարությունն Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղի 88 հա համայնքային հողատարածքը նվիրաբերել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համապատասխան նախագիծը Կառավարության դեկտեմբերի 15-ի նիստի ընթացքում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարը նշեց, որ նախատեսվում է ծրագիրն ընդլայնել մինչև 120 հեկտար տարածքի վրա, որպեսզի այս բնակավայրում «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամն իրականացնի 2-րդ էկոհամակարգային մեծ ծրագիրը՝ Դեբեդից հետո:

«Այս տարածքում հիմնադրամը կիրականացնի էկոհամակարգային երկրորդ մեծ ծրագիրը՝ Դեբեդից հետո։ Նախատեսվում է մինչև 2028 թվականը մոտ 5.5 միլիարդի ներդրում իրականացնել։ Ամբողջական համալիրում մի շարք գործառույթներ կիրականացվեն, մասնավորապես՝ «ՔՈԱՖ Սմարթ» ուսումնական կենտրոն կլինի, համագումարների կենտրոն, միջոցառումների կենտրոն և սրճարան։ Նորարարական գյուղատնտեսության բազմաթիվ ծրագրեր և նախաձեռնություններ կիրականացվեն, «ՔՈԱՖ Սմարթ» ջերմոցային տնտեսություն, ժամանակակից սպորտային համալիր, վերականգնվող էլեկտրաէներգիայի կայան և ժամանակակից այլ օժանդակ ենթակառուցվածքներ»,– ասաց Սանոսյանը։

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում