Life

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 15 համարի ներքո․ ՈՒՂԻՂ

2 րոպեի ընթերցում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 15 համարի ներքո․ ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, դեկտեմբերի 11-ին մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթը, որին մասնակցում է 16 երկիր: Մրցույթը հեռարձակվում է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի պատվիրակ Նարեն հանդես կգա 15 համարի ներքո: Նա կկատարի Dance ստեղծագործությունը:

Մրցույթի առցանց քվեարկությունը մեկնարկել էր դեկտեմբերի 9-ից: Բոլոր ցանկացողները կարող էին ձայն տալ իրենց նախընտրած մասնակցին www.junioreurovision.tv կայքի միջոցով:

Քվերակությունն ավարտվեց դեկտեմբերի 11-ին՝ մրցույթից անմիջապես առաջ: Այն կվերաբացվի ուղիղ եթերի ընթացքում, երբ բոլոր կատարումներն ավարտված կլինեն:

Քվեարկության համար կտրվի 15 րոպե: Քվեարկության ավարտից հետո քվեարկողի ձայնըկուղարկվի քվեարկությունը վերահսկող թիմին, որը ստացված բոլոր ձայները կվերածի միավորների: Քվեարկությունը կատարվում է 50/50 հարաբերակցությամբ: Հեռուստադիտողների քվեարկության արդյունքին կավելացվեննաև ժյուրիի ձայները:

Հայաստանի ներկայացուցիչ Նարեի օգտին կարող են քվեարկել նաև Հայաստանում բնակվող երաժշտասերները:

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ մրցույթը 2022-ին անցկացվում է Հայաստանում:

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում են 16 երկրի ներկայացուցիչներ, որոնցմիավորում է «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: Մասնակից երկրներն են՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդերլանդներ, Պորտուգալիա, Սերբիա,Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:

Անժելա Համբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում