Մունդիալ-2022. Խորվաթիան հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ կիսաեզրափակիչում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին Խորվաթիան և Բրազիլիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կատարի մայրաքաղաք Դոհայի «Educated» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեների երկու թիմերն էլ «հետախուզական» ֆուտբոլ էին ցուցադրում՝ առավել զգուշավոր խաղալով: Խորվաթները ձգտում էին «առաջին համարով» գործել: Բրազիլիան էլ հակագրոհում էր և սուր պահեր ստեղծում:

Խաղակեսի միջնամասում բրազիլացիները տիրել էիր նախաձեռնությանը և խորվաթները հիմնականում գործում էին պաշտպանությունում: Առաջին կեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց:

Երկրորդ կեսի մեկնարկում աշխարհի 5-ակի չեմպիոնները մի քանի լավ հնարավորություն ունեին բացելու հանդիպման հաշիվը, սակայն հաջող էր գործում Խորվաթիայի դարպասապահը:

Երկու թիմերն էլ հիմնականում դիրքային գրոհներ էին կազմակերպում, բայց վերջին հարվածը չէր կայանում: Հանդիպման հիմնական ժամանակի վերջնամասում Բրազիլիան անընդմեջ գրոհում էր, սակայն, ի վերջո, խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

Առաջին կեսի վերջում Նեյմարին հաջողվեց իրացնել իր պահը և առաջ մղել Բրազիլիայի ընտրանուն: Այս գոլով Նեյմարը հավասարվեց Պելեին՝ Բրազիլիայի ընտրանու կազմում խփած գոլերի թվով (77 գնդակ):

Լրացուցիչ երկրորդ կեսում խորվաթները կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը: Արագ հակագրոհով գոլի հեղինակ դարձավ Պետկովիչը:

Եվ, ի վերջո, որոշիչ դարձավ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարը, որտեղ առավել դիպուկ էին խորվաթները:

Խորվաթիա-Բրազիլիա՝ 1:1 (4:2): Մունդիալի կիսաեզրափակիչում Խորվաթիան կմրցի Նիդերլանդներ-Արգենտինա խաղի հաղթողի հետ:

Հայերեն Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ