Պաշտոնական

ՀՀ ԱԺ չորս պատգամավորներ կմեկնեն Մոսկվա

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ չորս պատգամավորներ կմեկնեն Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ պատգամավորներ Լիլիթ Մինասյանը, Միքայել Թումասյանը, Հայկ Մամիջանյանը, Արմեն Գևորգյանը դեկտեմբերի 13-16-ը կգործուղվեն Մոսկվա: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ԱԺ նախագահի կարգադրությունից:

Կարգադրության մեջ նշվում է, որ պատգամավորները մասնակցելու են ՌԴ Պետական դումայի կողմից կազմակերպված «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների եւ բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 3-րդ միջազգային համաժողովին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում