Life

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի իռլանդացի մասնակիցը շատ է սիրել Հայաստանը. BBC

2 րոպեի ընթերցում

«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի իռլանդացի մասնակիցը շատ է սիրել Հայաստանը. BBC

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մասնակից 13-ամյա Սոֆի Լենոնը, ով «Solas» երգով ներկայացնում է Իռլանդիան, Երևանից հարցազրույց է տվել BBC-ին՝ իր տպավորությունները կիսելով Հայաստանի և մրցույթի մասին:

«Solas» իռլանդերեն նշանակում է լույս, և Սոֆին վստահ է, որ բոլորի ներսում կա լույս, պարզապես երբեմն դժվար է այն գտնել: Սոֆին առաջին անգամ չէ, որ մեծ բեմում ելույթ է ունենալու: Նա հաղթել է 2022 թ.-ի BBC-ի «Դպրոցականների շրջանում տարվա մենակատար» անվանակարգում, իսկ ավելի վաղ Բելֆաստում ելույթ է ունեցել «Շրեք» մյուզիքլում:

Սոֆին BBC-ին հայտնել է, որ շատ է սիրել Հայաստանը և ընկերացել է Հայաստանը ներկայացնող Նարեի Ղազարյանի հետ:

«Կարող է թվալ, թե բոլորս մրցակիցներ ենք, սակայն մենք այստեղ բոլորս մի մեծ ընտանիք ենք: Մենք Հայաստանից Նարեի հետ լավագույն ընկերներ ենք դարձել, մենք ամբողջ օրը միասին ենք», - ասել է Իռլանդիան ներկայացնող մասնակիցը:

Նա նշել է, որ «Մանկական Եվրատեսիլն», ասես, հեքիաթ լինի, և որ կցանկանար այստեղ մնալ ընդմիշտ: Սոֆիի ընտանիքը ևս գալու է Հայաստան մրցույթին ներկա գտնվելու համար:

«Հույս ունեմ, որ կհաղթեմ, բայց միայն այսքան հեռու հասնելն էլ հրաշալի է», - ասել է Սոֆին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում