Հայկական Prelaunch ստարտափը՝ ընկերությունների գաղափարների կենսունակությունը ստուգելու հարթակ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի՞նչ կլիներ, եթե մինչև արտադրանքի թողարկումը հնարավորություն լիներ այն ներկայացնել թիրախային լսարանին, տեսնել ունեցած թերություններն ու խնդիրները, հետո միայն հասկանալ` արժե՞ ընդհանրապես թողարկել այն:

Prelaunch ստարտափը պրոդուկտների շուկա դուրս բերելու և վալիդացնելու հարթակ է, որն օգնում է ընկերություններին եզակի մշակված մեթոդաբանության միջոցով վաղ փուլերում ստուգել իրենց գաղափարների կենսունակությունը և սահմանել ճիշտ գին:

«Գաղափարը ծագեց անմիջական խնդրից, որին մենք առնչվում էինք մեր TCFընկերության (TCF- օգնում են նորարարական պրոդուկտներ արտադրող ընկերություններին իրենց արտադրանքի համար ստանալ ֆինանսավորում և դրանք դուրս բերել միջազգային շուկաներ) թիմով: Տարբեր շուկաներում հաջողություններ գրանցելուց հետո TCF-ի պատվերները ավելացել էին, իսկ մեր ռեսուրսները սահմանափակ էին. կարող էինք ընդամենը մի քանի պրոդուկտի վրա աշխատել: Նոր գործիքի անհրաժեշտություն զգացինք, որով ավելի հեշտ կլիներ բացահայտել տվյալ պրոդուկտի պոտենցիալը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին պատմեց Prelaunch և TCF ընկերությունների համահիմնադիր Նարեկ Վարդանյանը:

Ստեղծված նոր գործիքը նախ օգտագործել են TCF ընկերության համար: 2019 թվականին ծագած գաղափարը միայն 2022-ին է որպես առանձին հարթակ դուրս եկել շուկա: Հարթակում ներկայացվում է գաղափարի փուլում գտնվող նորարարական պրոդուկտի նկարագիրը: Գաղափարի հեղինակը ստեղծում է իր հաշիվը, նկարագրում արտադրանքը, ապա՝ հետևում, թե ով է թիրախային լսարանն ու ինչ թերություններ ունի գաղափարի փուլում գտնվող իր պրոդուկտը: Սպառողների կողմից հարթակն այլ կերպ է դիտարկվում: Եթե արտադրողը կարող է իր գաղափարը հարթակում ներկայացնել, ապա սպառողը կարող է հետևել իր սիրած արտադրողի, բրենդի նոր գաղափարներին:

«Պատկերացնենք՝ սպասում եք Adidas ընկերության նոր տեսականուն: Հարթակի միջոցով հնարավոր կլինի հասկանալ, թե ընկերությունն այս պահին ինչ պրոդուկտների վրա է աշխատում: Նոր պրոդուկտի նախատիպը կտեղադրվի հարթակում, դրա մասին բավարար տեղեկատվություն ստանալուց հետո ընկերությունը կորոշի արտադրել այն, թե՝ ոչ: X դոլար վճարելուց հետո սպառողը կարող է նշել, թե տվյալ պրոդուկտի ո՛ր գույնն ու ձևն է իրեն դուր գալիս՝ մասնակից դառնալով պրոդուկտի արտադրման փուլին: Հնարավորություն կստեղծվի նաև ամրագրել տվյալ արտադրանքը կամ ապագայում զեղչեր ստանալ՝ այն ձեռք բերելիս: Սա իրենից ոչ մի ռիսկ չի ենթադրում, ցանկացած պահի սպառողը կարող է չեղյալ համարել իր նվիրաբերումը»,- նշեց Prelaunch ստարտափի համահիմնադիրը:

Եթե նախկինում արտադրողն արտադրում էր, սպառողը՝ սպառում, ապա հիմա ստարտափն առաջարկում է սպառողին ևս մասնակից լինել արտադրման փուլին: Հարթակում այս պահին կա 1000-ից ավելի ընկերություն և 200-ից ավելի գրանցված պրոդուկտ: Այստեղ է ներկայացված նաև Buell Motorcycle ընկերության հիմնադիր, Harley-Davidson գլխավոր ինժեներ Էրիկ Բյուելի նախագծած նոր մոտոցիկլը, որի մասին գրել են տարբեր պարբերականներ, այդ թվում նաև Forbes-ը՝ հղում անելով Prelaunch-ին:

«Առաջ ենք գնում փուլ առ փուլ: Հիմա կենտրոնացած ենք ֆիզիկական նորարարական պրոդուկտների վրա, հետո կմտնենք նորաձևության ոլորտ: Չնայած ներկայում օպտիմիզացված ենք կոնկրետ այդ ուղղություններում, բայց հարթակում այս պահին 2 հավելված է գրանցված»,- նշեց Վարդանյանը:

Նմանը չունեցող ստարտափն արդեն ներգրավել է նպատակային ներդրումները: 1.5 մլն դոլարի սաղմնային ներդրում են ներգրավել BigStory VC, Formula VC և Granatus Ventures ներդրումային ֆոնդերից, BANA Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցից, ինչպես նաև այլ հրեշտակ ներդրողներից:

Ստարտափը հունվարին մասնակցելու է Consumer Electronics ցուցահանդեսին: Առաջիկայում կհայտարարեն նաև PrelaunchStudios-ի գործարկման մասին, որտեղ ընկերությունները կարող են ունենալ իրենց հետևորդները, շարունակաբար պրոդուկտներ թողարկել, տեսնել դրանց արձագանքը:

Կարինա Տերտերյան

Հայերեն

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին

Լիտվան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ