Միջազգային

Ֆրանսիայում COVID-19-ի նոր դեպքերի թիվը հուլիսից ի վեր առաջին անգամ գերազանցել Է 100 հազարը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում COVID-19-ի նոր դեպքերի թիվը հուլիսից ի վեր առաջին անգամ գերազանցել Է 100 հազարը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում մեկ օրում COVID-19-ով վարակման նոր դեպքերի թիվն այս տարվա հուլիսից ի վեր առաջին անգամ գերազանցել Է 100 հազարը: Այս տվյալները հրապարակել է Ֆրանսիայի Հանրային առողջապահության ազգային գործակալությունը (Sante publique France): Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Այսպես, դեկտեմբերի 6-ին գործակալությունն արձանագրել Է վարակման 105 516 նոր դեպք, ինչը 71 տոկոսով ավելի Է, քան երկու շաբաթ առաջ: Ընդ որում, վերջին յոթ օրում հիվանդացությունն աճել Է միջինում մինչև 57,9 հազար դեպք: Մեկ օրում վերակենդանացման բաժանմունքներում հոսպիտալացվածների թիվը նախանցյալ շաբաթվա համեմատությամբ աճել Է 14 տոկոսով՝ հասնելով մինչև 1100-ի դեկտեմբերի 2-ի դրությամբ:

Բացի այդ, գործակալության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում հայտնի Է դարձել կորոնավիրուսով 117 հիվանդների մահվան մասին, ինչը 13-ով ավելի Է, քան մեկ օր առաջ: Իսկ ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից Ֆրանսիայում մահացել Է շուրջ 159 300 մարդ: Այժմ Ֆրանսիայում ավելի ու ավելի հաճախ են հնչում հասարակական վայրերում բժշկական դիմակներ կրելու կոչեր, մասնավորապես՝ հասարակական տրանսպորտով երթևեկելիս: Նաև իշխանությունները կանոնավոր կերպով պատվաստման կոչ են անում բնակչության առավել խոցելի խմբերի շրջանում: Ֆրանսիայի առողջապահության նախարար Ֆրանսուա Բրոնը դեկտեմբերի 4-ին անհանգստություն Էր հայտնել, որ երկրում քովիդով, գրիպով և բրոնխիոլիտով հիվանդացության միաժամանակյա աճը կարող է մեծ սպառնալիք ներկայացնել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում