Աշխարհի 100 խոշորագույն ընկերությունների զենքի վաճառքը 2021 թ.-ին աճել է 1,9 %-ով. SIPRI

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թ.-ին ռազմաարդյունաբերական ոլորտի աշխարհի խոշորագույն 100 ընկերությունների զենքի և ռազմական ծառայությունների վաճառքը նախորդ տարվա համեմատությամբ աճել Է 1,9 տոկոսով՝ հասնելով 592 միլիարդ դոլարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI)` դեկտեմբերի 5-ին հրապարակված զեկույցում: Զենքի վաճառքի ծավալն աճել է 7 տարի անընդմեջ:

Չնայած այն հանգամանքին, որ 2020–2021 թվականներին զենքի վաճառքը ցույց Է տվել ավելի բարձր աճ, քան 2019–2020 թվականներին (1,1 տոկոս), ընդհանուր առմամբ, դրա դինամիկան զիջել Է մինչհամավակային դինամիկային, որը եղել Է 3,7 տոկոսի մակարդակում:

COVID-19-ի համավարակը լրջորեն ազդել Է մատակարարումների գլոբալ շղթաների վրա, որոնցից շատերը խախտվել են: Դրան ավելացել է նաև Ուկրաինայի հակամարտության ազդեցությունը, քանի որ Ռուսաստանը ռազմական արդյունաբերության համար հումքի կարևոր մատակարար Է:

Զեկույցում ասված Է, որ դա կարող Է խոչընդոտել ռազմական ներուժի ամրապնդման և պահուստների համալրման՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի ջանքերը, քանի որ Ուկրաինա են ուղարկվել միլիարդավոր դոլարի սարքավորումներ և զինամթերք:

«Արտադրության ավելացումը ժամանակ Է պահանջում: Եթե մատակարարումների շղթայում ընդհատումները շարունակվեն, ապա սպառազինությունների որոշ հիմնական արտադրողներից կարող Է մի քանի տարի պահանջվել նոր պահանջարկի բավարարման համար, որն առաջացել Է Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների պատճառով», - ասել է SIPRI-ի ավագ գիտաաշխատող Դիեգո Լոպես դա Սիլվան:

Աշխարհի 100 խոշորագույն ռազմաարդյունաբերական ընկերությունների ցանկում առաջին հորիզոնականը, ինչպես և նախկինում, զբաղեցնում են Միացյալ Նահանգների ընկերությունները: Դրանք ցանկում 40-ն են, իսկ դրանց վաճառքի ընդհանուր ծավալը կազմել Է 299 միլիարդ դոլար:

2018 թվականից ի վեր առաջին հարյուրյակի առաջատարների հնգյակը նույնպես կազմում են ԱՄՆ-ում տեղակայված ընկերությունները: Եվրոպան թոփ 100-յակում ներկայացված Է 27 ընկերություններով, որոնց վաճառքի ընդհանուր ծավալը 2021 թվականին 2020-ի համեմատությամբ ավելացել Է 4,2 տոկոսով և կազմել 123 միլիարդ դոլար:

Ասիայից և Օվկիանայից թոփ100-յակ Է մտել 21 ընկերություն, որոնց վաճառքի ընդհանուր ծավալը 2021 թվականին կազմել Է 136 միլարդ դոլար, ինչը 5,8 տոկոսով ավելի Է, քան նախորդ տարի: Այդ գումարից 109 միլիարդ դոլարը բաժին Է ընկնում Չինաստանի ութ ընկերությունների, որոնք 2021 թվականին ցույց են տվել 6,3 տոկոս աճ: 2021 թվականին թոփ 100-յակ է մտել Ռուսաստանի վեց ընկերություն, ինչը երեքով պակաս Է, քան 2020 թվականին: Ցանկում տեղ գտած Ռուսաստանի վեց ընկերությունների վաճառքի ընդհանուր ծավալը 2021 թվականին հասել Է 17,8 միլիարդ դոլարի, ինչը 0,4 տոկոսով է գերազանցում նախորդ տարվա ցուցանիշը:

Հայերեն Русский

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA