Միջազգային

Պեկինը և Շենժենը թուլացնում են Covid-19-ով պայմանավորված սահմանափակումները

1 րոպեի ընթերցում

Պեկինը և Շենժենը թուլացնում են Covid-19-ով պայմանավորված սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շենժենը հայտարարել է, որ այլևս չի պահանջի թեստի արդյունք՝ որոշ վայրեր մուտքի, ուղևորությունների համար, իսկ Պեկինում հանվել են թեստավորման խցիկները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Չնայած օրական գրանցվող դեպքերը մոտ են երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշին, սակայն որոշ քաղաքներ քայլեր են ձեռնարկում՝ թուլացնելու կորոնավիրուսի թեստավորման պահանջն ու կարանտինային կանոնները, քանի որ Չինաստանը ձգտում է իր կորոնավիրուսի զրո դեպք ունենալու քաղաքականությունը դարձնել ավելի նպատակային՝ տնտեսության կտրուկ դանդաղման և հանրային հիասթափության ֆոնին:

Հարավային Շենժեն քաղաքը հայտարարել է, որ այլևս քաղաքացիներից չի պահանջի թեստի բացասական արդյունք՝ հասարակական տրանսպորտից օգտվելու կամ այգիներ մտնելու համար:

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում փակվել են բազմաթիվ թեստավորման խցիկներ, քանի որ քաղաքում այլևս չի պահանջվում թեստի բացասական արդյունք՝ մուտք գործելու որոշակի վայրեր, օրինակ՝ սուպերմարկետ: 2 օրից թեստի բացասական արդյունք չի պահանջվի նաև մետրոյից օգտվելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում