Պենտագոնն Ուկրաինայի համար 1,2 մլրդ դոլարի NASAMS ՀՕՊ համակարգերի արտադրության պայմանագիր է կնքել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պենտագոնը Raytheon Technologies Co. ընկերության հետ կնքել է 1.2 մլրդ դոլարի պայմանագիր, որի շրջանակերում ևս 6 «երկիր-օդ» դասի NASAMS հրթիռային համակարգեր կարտադրվեն և կտրամադրվեն Ուկրաինային: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters գործակալությունից:

Վաշինգտոնը հաստատել է Կիևին 8 NASAMS հրթիռային համակարգերի մատակարարումը, որոնք պետք է օգնեն հետ մղել ռուսական հրթիռների և ԱԹՍ-ների հարվածները: Ուկրաինան նոյեմբերին ստացել է այդ համակարգերից երկուսը:

Մյուսները կուղարկվեն առաջիկա ամիսներին՝ արտադրվելուց հետո: Պայմանագիրը ներառում Է նաև մարտկոցներ, անձնակազմի ուսուցում և լոգիստիկ աջակցություն:

Պենտագոնը նշել է, որ NASAMS հակաօդային պաշտպանության միջոցները Ուկրաինայում ռուսական հրթիռների խոցման գործում մինչև այժմ ունեցել են արդյունավետության 100 % ցուցանիշ:

Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աշխատանքի մեկնարկից ի վեր Վաշինգտոնը Կիևին է տրամադրել 19.3 միլիարդ դոլարի աջակցություն պաշտպանության ոլորտում:

Հայերեն Français

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ